Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել 80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի

Հյուսի-Հարավ տրանսպորտային ծրագրից հրաժարվելով Իրանը փաստացի որշել է խզել Ադրբեջանի հետ իր ծրագրերը

Ինչպես հայտնի է, Հյուսիս-հարավ տրանսպորտային կապերի ծրագրերում Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև մի շարք համաձայնագրեր էին ստորագրվել, որից կարևորագույններից էր Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման ռուս-իրանական համատեղ նախագծի իրականացումը: Եթե այդ հատվածն իրանական կողմը կառուցեր, ապա Ռուսաստանի ամենահյուսիսային մասից մինջև Իրանի ամենահարավային մաս կարող էր գործել մեկ երկաթուղային գիծ: Ընդորում, Ռուսաստանի և Իրանի հատվածները պետք է անցնեին Ադրբեջանով: Վերջինս արդեն արդիականացրել էր իր երկաթուղային հատվածը և կողմերը սպասում էին, որ նույնը պիտի իրականացներ իրանական կողմը: Սկզբում Թեհրանում հայտարարեցին, որ իրենց հատվածի՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման համար իրենց անհրաժեշտ ռեսուրսներ չունեն: Բաքուն հայտարարեց, որ ինքը կարող է Թեհրանին տրամադրել մի քանի հարյուր միլիոն դոլար այդ ծրագրի իրականացման համար, սակայն իրանական կողմը այդ խնդրի լուծումը ձգձքում էր:

Հայաստան-Իրան երկաթուղային ուղու կառուցման ծրագրից հրաժարվելուց հետո, վերը նշված ծրագիրը այլընտրանք չունեցավ:

Ադրբեջանում միշտ այն կասկածն էին հայտնում, որ Իրանը խուսափում էր իր կոմունիկացիաները անցկացնել բացառապես Ադրբեջանի տարածքով: Սակայն Հայաստանն էլ իր հերթին Թեհրանին ոչինչ չէր առաջարկում:

Եվ ահա օրերս Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Փեյմանպակը հայատարարեց, որ «...իրանական կողմը Ռեշտ-Աստարա 170 կմ-անոց երկաթուղու կառուցման հատվածը թողնում է անորոշ ժամանակով և լավ կլինի, որ Ռուսաստանն ու Իրանը այդ կապը փորձեն կառուցել, ոչ թե ցամաքով, այլ Կասպից Ծովի միջոցով...»:

Նրա այդ հայտարարությունը կարելի է սենսացիա համարել, մանավանդ որ հրապարակավ Մոսկվան մինչ այսօր չի հրաժարվել այդ ծրագրից:

Իրանի բարձրաստիճան ղեկավարի այս հայտարարությունը Բաքվում գնահատում են որպես քաղաքական դեմարշ ընդդեմ Ադրբեջանի: Մանավանդ որ վերջերս Ռուսաստանի վարչապետը գտնվելով Բաքվում, հավաստիացնում էր ադրբեջանցիներին, որ «...Մոսկվան շահագրգրված է այդ ծրագրի իրականացմամբ...»:

Ադրբեջանցիները Իրանի այս մտադրությունը կապում են վերջին ժամանակներում առաջացած իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրմամբ: Հիշեցնենք, որ միայն այս տարվա ընթացքում Իրանը Ադրբեջանի սահմանի մոտ երկու զորավարժություններ անցկացրեց, իսկ այս օրերին էլ պատասխան զորավարժություններ են անցկացնում Թուրքիան և Ադրբեջանը:

Ստացվում է, որ Ռուսաստանն ու Իրանը Հյուսիս-Հարավ իրենց ծրագրի շրջանակներում փորձում են խաղից դուրս թողնել Ադրբեջանին: Ճիշտ է, դեռ պաշտոնապես դրա մասին չի հայտարարվել, սակայն արդեն ալտերնատիվ միջանցքների մասին ծրագրելը հենց դա է նշանակում: Իսկ դա իր հերթին նշանակում է մեկ բան, որ Ադրբեջանն իր պահվածքով սկսել է նյարդայնացնել ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին, որի դիմաց էլ նրանք հրաժարվում են շահավետ տնտեսական ծրագրերից: Չէ որ ընդամենը 170 կմ երկաթուղի կառուցելով, հնարավոր կլիներ ռուսական Արխանգելսկից մինջև Իրանի հարավային Պարսից ծոց ունենալ երկաթուղի: Բայց արի ու տես, որ աշխարհաքաղաքական գործոնները ավելի վեր են, քան տնտեսական շահերը: Եվ դա հասկանալի է, քանզի Ռուսաստանում և Իրանում չեն շարժվում հին հայկական «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով: Հենց դրա համար էլ այդ երկրներն ունեն պետականության հազարամյա պատմություններ, մինչդեռ մենք, որ նույնպես պատկանում ենք հին ազգերի շարքին, ամեն անգամ նորովի ենք պետություն կայացնում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan