Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ)
28
Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Իր ժողովրդին դավաճանած վարչապետի կարծիքը հետաքրքիր չէ. Հարավային Օսիայից արձագանքել են Փաշինյանին Ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման 9 անդամի, որոնք փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պողոտայում Հայաստանը կարող է որբ մնալ. Վիկտոր Լիտովկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամի մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ) Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) «Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին. Ասլան Բժանիա Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Հրապարակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճիռը Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում․ Գառնիկ Դանիելյան «Վաղվանից՝ կրկին արև»․ Գագիկ Սուրենյան Ի՞նչ արժե «պոռնիկը» (տեսանյութ) Նոյեմբերի 27-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 508 է «Երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն անչափ բարդ է թվում»․ Տ․ Աբրահամյան Հարավային Կորեայի շնաբույծները մտադիր են 2 միլիոն շուն բաց թողնել Սեուլի կառավարական շենքերի մոտ Ռումբի ահազանգը կեղծ էր

Նոր փաստեր Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին միջազգային BBC լրատվականից

News.am-ը գրում է. 

«2022 թվականի նոյեմբերի 10-ին BBC news թղթակից Օլգա Իվշինան՝ Լեռնային Ղարաբաղ BBC լրատվական թիմի այցելությունից հետո, հրապարակեց «Հաղթանակի ցուցադրություն․ ինչպես է ապրում Ղարաբաղը 2 տարի անց» ծավալուն հոդվածը, որտեղ հստակ նկարագրություններով ու մանրամասներով ներկայացված են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան, գյուղի դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ադրբեջանական ոչնչացումները ու պղծման գործողությունները: Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը:

Հոդվածը սկսվում է պատերազմում երկու կողմերի կրած ծանր հետևանքների նկարագրությամբ․ «ավելի քան 8 հազար զինվորի մահ, 10 հազար անտուն մարդ, լքված ու ավերված բնակավայրեր»,- նշված է հոդվածում:

Լրագրողն իր ծավալուն հոդվածում անդրադառնում է նաև «Մեծ Թաղեր» կոչվող գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից իրականացված ավերման փաստին և նշում, որ 100 տարի առաջ այստեղ հայեր են ապրել, ովքեր փախել են պատերազմից։ Այնուհետև, նկարագրելով գլխավոր ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող գյուղը, և այնտեղ 1846 թվականին կառուցված Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին (եկեղեցու մասին առավել մանրամասն տես՝ հոդվածում), հոդվածագիրը բազմաթիվ մանրամասներ է հաղորդում այստեղ ադրբեջանցիների կողմից իրականացված ավերման, պղծման, ինչպես նաև վանդալիզմի մի շարք այլ փաստացի գործողությունների մասին։ Ի մասնավորի․ լրագրողը նշում է․ «Մուտքի փայտյա դռները կոտրված են, եկեղեցու դռան մոտ Հիսուս Քրիստոսի կոտրված քարե գլուխն է։ Մուտքի կամարի տակ եկեղեցու դետալների փշրանքներ են։ Հյուսիսային պատի մոտ գտնվող հին տապանաքարերից մի քանիսը կոտրված են, իսկ ոտքերի տակ գլորվում են սպիտակ քարեր»։ Անդրադառնալով աղոթասրահին՝ լրագրողը նշում է. «Աղոթասրահի կենտրոնում փայտե նստարան է՝ ծածկված փոշու հաստ, հավասար շերտով։ Եվս մեկը՝ շրջված, ընկած է մոտակայքում։ Երրորդ նստարանը ինչ-ինչ պատճառներով հենված է Ավագ խորանին։ Խորանի վրա և որոշ պատերի վրա կարմիր մեծ տառեր են՝ անուններ, որոնք այստեղ թողել են ադրբեջանցի զինծառայողները, ովքեր 2020 թվականի աշնանը առաջինն են մտել գյուղ։ Եկեղեցական կահ կարասուց գրեթե ոչինչ չի մնացել։ Ադրբեջանցիները թողել են միայն պատռված սրբապատկերի կեսը»։

Հոդվածի հաջորդ բաժնում լրագրողն անդրադառնում է նաև Մեծ Թաղեր գյուղին, որտեղից բռնի տեղահանվեցին արցախցիները պատերազմի հետևանքով։ Լրագրողը նկարագրում է գյուղի լքված կյանքը․ կոտրված դարպասներ, փշրված ապակիներ, ինչ որ մեկի մեքենայի ժանգոտվող մետաղ և այլն։

Լրագրողն անդրադառնում է նաև գյուղի եռահարկ դպրոցին, նշելով, որ հայերի կողմից վերանորոգված դպրոցի պատերին հայերեն գրություններ կան։ Լրագրողը փաստում է դպրոցի գույքի թալանման մասին, միջանցքների պատերին գրված են ադրբեջաներեն բառեր։ Լրագրողը նշում է. «այն միջանցքները, որտեղ երկու տարի առաջ վազում էին երեխաները, այսօր դատարկ են»։

Հոդվածի շարունակական ընթերցումը թույլ է տալիս մեզ տեղեկանալ նաև Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան (Գերեզմանատան ավերման մասին տես՝ հոդվածում) ավերման նոր փաստերի մասին։

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից վեց ամիս անց Caucasus Heritage Watch-ը, որը արբանյակային համակարգով Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում է իրականացնում, հրապարակել էր արբանյակային նկարներ, որոնք փաստում են գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից ավերման մասին։

Լրագրողը, հաստատելով գերեզմանոցի ավերման փաստը, նշում է բուլդոզերի տեսանելի հետքերի մասին և փաստում, որ վերջինիս կիրառման հետևանքով կիսաքանդ տապանաքարերը ավերված գերեզմանոցի վերջին հետքերն են։

monumentwatch.org կայքի արձագանքը

Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, այն իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan