«5-րդ ալիքը» պարզաբանում է տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե օպերատորը պատի մեջ հեղույս է ամրացնում

Դիտել նաև
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը
«Դավայ, գնաց բերմանը». Հրապարակի կրպակի ապամոնտաժումն ապօրինի՞ է
Հանրապետության հրապարակի շենքերը մեխապատում են անգամ աղմուկից հետո. Տեսանյութ
TV 5-ը հայցադիմում է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ
Տարոն Չախոյանը տիրապետում է Հրապարակի տեսախցիկների կադրերին. ով է թույլ տվել
Այսօր Araratnews.am կայքը տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ դրանում երևում է, թե ինչպես է «5-րդ ալիքի» լրագրողը հեղույսը դնում պատի մեջ, ապա տեսանկարահանում՝ մեղադրելով, թե պատերը վնասել են։
«5-րդ ալիքը» պարզաբանել է տեղի ունեցածն ու նշել, որ տարածված տեսանյութը մոնտաժված է։
«Տեսանյութից հեռացված է սկիզբը, որում երևում է, թե ինչպես է օպերատորը պատի միջից հանել հեղույսը, հետո տեղը դրել։ Օպերատորի խոսքով՝ ջարդված պատը նկարելիս ինքը նկատել է զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսը, և, որպես սրտացավ քաղաքացի, բնազդաբար հանել է այն, հետո, որպեսզի ցույց տա իր տեսածը, հեղույսը վերադարձրել է նույն տեղը, նկարահանել ու նորից հանել»,-պարզաբանել են հեռուստաընկերությունից։