Արայիկ Հարությունյանը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
Դիտել նաև
Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Երկրի ղեկավարը Ստեփանակերտի՝ մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցում ծաղիկներ է խոնարհել մեծանուն զորավարի հուշարձանի պատվանդանին: Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ուժային կառույցների ղեկավարները: