Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել
Դիտել նաև
Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին
«Իշխանությունն արհամարհում է արցախցիների խնդիրներն ու պահանջները»․ Արման Թաթոյան
Նստացույցը դադարեցնում ենք, Խորհուրդը դուրս կգա Արցախի ներկայացուցչության շենքից. Մարգարյան
Oկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ
Իրանի նախագահը ժամանել է օկուպացված Արցախ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն այսօր՝ դեկտեմբերի 1-ին իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: