Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ
27
Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները» Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար Պատերազմ Արցախում
Տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել․ ԱԱԾ-ն իրազեկում է. Տեսանյութ Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ «Տե՛ր եղեք ձեր զինվոր զավակներին». Ոսկան Սարգսյան Շարունակվում են ՌԴ խաղաղապահների հետ բանակցությունները՝ 150 տոննա հումանիտար բեռն Արցախ հասցնելու ուղղությամբ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Մինչև մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Տեղեկատվական օպիում, խրճիթային զորանոց, ուկրաինական նախադեպ. ելք կա. Վարուժան Գեղամյան. Տեսանյութ Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում Քո սիրելի վարչապետը եկավ, խոստացավ ու քո ապագան «հորեց» Մալաթիայի շուկայում. Տեսանյութ Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել «Ապագա»-ն մտավ Վարդենիսի զորամաս, էնտեղից դուրս եկավ՝ մտավ Մալաթիա, մինչ այդ Սուրմալու էր մտել․ «Կարճ ասած». Տեսանյութ Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ Տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում․ հայտարարություն Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո Զինվորների կացարանի հրդեհի գործով ևս մեկ ձերբակալված կա Ովքե՞ր են գլոբալիստները. Ե՛ւ ի՞նչ են ուզում Հայաստանից Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան՝ երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիքի տակ դնելով Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը 105 տարվա պատմություն ունի. Ստեփան Հասան-Ջալալյան. Տեսանյութ Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Ի՞նչն է ուժ տալիս Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա փետրվարին Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս

Ամանորյա հուղարկավորություն՝ կառավարության շենքում

168․am-ը գրում է․ Չտեսության հասնող ամանորյա քաղաքային լուսավորության ու զարդարանքի շրջանակներում վանդալիզմի են ենթարկվում Կառավարության շենքի զարդանախշերով պատերը, դրանք ուղղակի մեխվում են ինչ-որ լարեր անցկացնելու, մի քանի շաբաթվա համար լույսեր կախելու նպատակով։ Համացանցը ողողված է այդ այլանդակությունը պատկերող լուսանկարներով, լրագրողները մեկնաբանություն ու բացատրություն ստանալու համար դիմում են այս կամ այն պետական մարմնին, նրանցից ոմանք անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում, անկախները վրդովվում են ու տարակուսում, և այդպես շարունակ…

Առաջին հայացքից, իհարկե, կարող է թվալ, թե տեղի ունեցողը հերթական փնթիության, ոչ կոմպետենտ կառավարման, անտեղյակության կամ այլ ներելի արատի դրսևորում է, հերթականը այն խայտառակություններից, որ ամեն օր արձանագրվում է մեր պետական կառավարման համակարգում։ Բայց այս վանդալիզմի նման բացատրությունը մեծագույն նվեր է այն իրականացնող իշխանությանը, որի անտեղյակ ներկայացուցիչները, հնարավոր է, իսկապես առաջնորդվում են «դե պատ ա, մխում ենք» հիմնավորմամբ։

Իրականության մեջ, սակայն, այս բարբարոսությունն ունի շատ ավելի խորքային պատճառներ և պարունակում է չափազանց վտանգավոր ուղերձներ։ Իշխանությունը, խիստ մեծ հավանականությամբ, ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հավանության կամ համաձայնության, այլանդակում է Երևանի ճարտարապետական հպարտությունը համարվող շենքերից, թամանյանական ժառանգության ամենաշքեղ մոնումենտներից մեկը։ Շենքի ծագումը, որում արդեն չորսուկես տարի աշխատում է Նիկոլ Փաշինյանը, պետք է որ հայտնի լինի նույնիսկ իրեն։ Այդ դեպքում ինչո՞ւ է թույլատրում կամ հանձնարարում այլանդակել այն։ Այդ հարցի պատասխանը պետք է փնտրել այն ենթատեքստային ուղերձներում, որոնք Նիկոլ Փաշինյանը սեփական ճառերի կամ կնոջ միջոցով հղում է հանրությանը։ Դրանք ընդհանուր առմամբ հանգում են անցյալի ամենայնը զրոյացնելուն, անցյալի, պատմության հետ «մեր հարաբերությունները թաղելուն»։ Դրա համար, սակայն, միայն ճառերն ու գրառումները բավարար չեն, անհրաժեշտ են նաև էքսհիբիցիոնալ, ցուցադրական թաղումներ, որոնցից մեկն էլ թամանյանական զարդանախշերի հրապարակային մեխումն է։ Այս վանդալիզմն իր մեջ պարունակում է մեկ այլ նշանակություն ևս։

Կառավարության շենքը համարվում է պետության կողմից պահպանվող հուշարձան։ Ահա, ուրեմն, պետությունը ոչ միայն չի պահպանում, այլ այլանդակում է այդ հուշարձանը՝ ընդհանրացված ուղերձ հղելով հասարակությանը, որ պետության կողմից պահպանվող ամեն ինչ գործնականում կարող է այլանդակվել։ Կառավարության շենքը, այսպիսով, արժանանում է նույն ճակատագրին, ինչ, օրինակ, Սև լճի տարածքը կամ Ջերմուկի բարձունքները։ Ինչպես կառավարության շենքը, այնպես էլ դրանք և էլի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են պետության պահպանության տակ։ Տարբերությունն այն է, որ այդ տարածքները գրավվել են ադրբեջանական զինուժի կողմից, իսկ Կառավարության շենքն այլանդակում են քաղաքապետարանի կամ որևէ այլ կառույցի աշխատակիցներ՝ «դե պատ ա, մխում ենք» ամանորյա զառանցանքով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan