Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. տուժածն ի վիճակի չէ խոսել
![Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. տուժածն ի վիճակի չէ խոսել](/timthumb.php?src=/disc/01-12-22/cf52bb7ee21568dc76428c6a6f81b2d3.jpg&w=450)
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վերքերով 24-ամյա երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.50-ի սահմաններում Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն փողոցի 33-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: