Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ)
15
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Պատերազմ Արցախում
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ «Ինքնիշխանները». ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած» Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատմանը վերաբերող հարցեր Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Մարզերից եկող ուսանողների համար դասի գալն արդեն արժե 1000 դրամ, դա աբսուրդ է․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ուսանողները միացան բոյկոտին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի քայլերը Սպասվում է ձյուն Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մոտավորապես այսպես՝ «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ կանգնեք, յանի դիմավորում եք ինձ»»․ Կարեն Վրթանեսյան Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) «Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում «Առանց Արցախի՞ եք քարտեզներ թողարկում»․ «Դե մեզ այդպես են հրահանգել» Հիմա հասկանալի է, թե ինչո՛ւ է Նիկոլը Երևանում թանկացնում ուղեվարձը Հայաստանը դարձել է քաղաքական մուրացիկ. Կարեն Միրզոյան Ու էս վիճակը կոչվում է տրանսպորտի բարեփոխում (տեսանյութ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բա ասում էիք Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

Ադրբեջանը լեգիտիմ հիմք է փորձում նախապատրաստել Լաչինի միջանցքը ռուսների հետ «համատեղ» վերահսկելու համար

Հայ-ադրբեջանական «խաղաղ» գործընթացն այսօր վերածվել է մի աննպատակ քայլերի շարասյան, որի վերջնական նպատակը թե հայկական, և թե ադրբեջանական կողմերը աղոտ են պատկերացնում: Հայկական կողմը փորձում է սրբագրել իր նախկին սխալները դիվանագիտական հարթակներում, իսկ ադրբեջանցիները հասկացել են, որ իրենց թույլ չեն տալու հասնել բացարձակ հաղթանակի Հայաստանի նկատմամբ դիվանագիտական հարթակներում, քանի դեռ  տարածաշրջանային տերությունների ուժերի հաշվեկշիռը էապես չի փոփոխվել:

Մասնավորապես Ադրբեջանում ուշադրությամբ հետևում են, թե ինչպես կավարտվի  ռուս-ուկրաինական պատերազմը, և բացի այդ ինչ ավարտ կունենան Իրանում զարգացող գործընթացները:

Սակայն այսօր արդեն պարզ է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մոտ ժամանակներս չի ավարտվի կողմերից մեկի զգալի պարտությամբ: Իսկ իրանական դեպքերում ադրբեջանական գործոնը այդպես էլ գերակշռող չդարձավ, ինչպես որ կամենում էին Իսրայելում, Թուրքիայում և Ադրբեջանում: Այդ իսկ պատճառով ադրբեջանական ռազմաքաղաքական «պաուզան» կարող է ավարտվել, և Բաքուն որոշի գնալ փոքր չափսերի պրովոկացիաների հայերի  դեմ: Քանի որ ՀՀ-ի դեմ պրովոկացիաների գաղափարական պաշարը ավարտվել է և, մանավանդ, այն դրական չի ընդունվել միջազգային հանրության կողմից, Բաքուն կարող է որոշել իր պրովոկացիաների սլաքը ուղղել դեպի Արցախ:

Իհարկե, Արցախի վրա բացահայտ հարձակում չի սպասվում, սակայն այստեղ էլ փոքր քայլերը բացառված չեն:

Այսօր, որպես հիմնական գաղափարական զենք ադրբեջանցիներն օգտագործում են այն «թեզը», թե իբր 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները թույլ չեն տալիս, որ Արցախում լինի որևէ տեսակի զինված հայկական զորամիավորում: Նրանց չի հանգստացնում այն դրույթը, թե այստեղ առկա են ոչ թե Հայաստանի, այլ Արցախի հանրապետության զինված ուժերը: Ադրբեջանցիներն այսօր մերժում են Արցախի գոյությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ, որի տրամաբանության արդյունքում  գոյություն չունեցող սուբյեկտը չի կարող ունենալ նաև զինված ուժեր:

Ընդորում ադրբեջանցիները պնդում են, որ նման եզրույթի համաձայնությունը նրանք ստացել են նաև Նիկոլ Փաշինյանից դիվանագիտական հարթակներում:

Հենց այդ տրամաբանության արդյունքում են այսօր ադրբեջանցիները «պահանջում» ռուսներից, որպեսզի վերջիններս նույնիսկ չօգտագործեն այս տարածաշրջանի բնակավայրերի հայկական անունները:

Իհարկե, նման ծիծաղելի դրույթներ 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրում չկային: Սակայն հետագայում, Ալիևին հաջողվել է հայկական կողմին խճճել և դիվանագիտական հարթակներում ստանալ այնպիսի համաձայնություններ, որի արդյունքում այսօր նա կարողանում է հանդես գալ նման պահանջներով:

Իհարկե, այդ «համաձայնությունները» փաստաթղթավորված չեն և ուրեմն ադրբեջանցիների «պահանջները» լեգիտիմ բնույթ չեն կրում: Սակայն հաշվի առնելով ներկա լարված իրավիճակը Ռուսաստանի և Իրանի շուրջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է փորձել գնալ արկածախնդրության, մտածելով, որ այդ քայլով նա կարող է շահել միջազգային հանրության ուշադրությունը:

Մասնավորապես այս օրերին Բաքվում խոսում են այն մասին, թե իբր Իրանը Արցախ հայ ահաբեկիչների է ուղարկել, մտածելով, որ Իրանի անունը տալով հնարավոր կլինի լեգիտիմացնել Արցախի դեմ գործողությունները:

Սակայն նման պնդումներնայն աստիճանի են անլուրջ, որ դժվար թե Իսրայելը, կամ Թուրքիան բացահայտ աջակցեն Ադրբեջանի հնարավոր գործողություններին Արցախում: Քանզի այդ քայլով Անկարան և Թել-Ավիվը պետք է պատրաստ լինեն բաց հակամարտության մեջ մտնեն Մոսկվայի և Թեհրանի հետ:

Պատրաստ են արդյո՞ք այդ երկրներն այդ աստիճանի հակամարտության: Այսօր դժվար է ասել այդ մասին, սակայն Ալիևի ցանկությունը շարունակելու իր «հաղթարշավը» տեսանելի է նույնիսկ անզեն աչքերով: Մանավանդ որ նրա քայլերի հիմնավորմանը նպաստում է նաև Երևանի վախվորած և ջայլամային պահվածքը: Փաշինյանը կարծում է, որ դրանով կարող է հեռու պահել Բաքվին նման գործողություններից, մինչդեռ ճիշտ հակառակը, հենց Երևանի նման պահվածքն է խրախուսում Բաքվի այս ցանկություններին: Իհարկե, խոսքը չի գնում նրա մասին, որ Երևանը պիտի հանդես գա ռազմատենչ ձևակերպություններով: Սակայն Փաշինյանի վախվորած պահվածքը, իրականում, ոչ թե զսպում է, այլ խրախուսում է Ալիևի ռազմատենչությունը, պետք է լինել քաղաքականությունից բացարձակ անտեղյակ, չհասկանալու համար այս տարրական ճշմարտությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan