Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը՝ Մալաթիայի շուկայում ճղճղում էր` ելք կա. Նիկոլը եկավ ու այն փակեց. Տեսանյութ «Էկոակտիվիստները»՝ Մեծամորի ատոմակայանում
27
«Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները» Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար Ռուբինյանն արդեն չի՞ հավատում Փաշինյանի «Ապագա կա՛» կարգախոսին որ մտահոգված է Ալիևի սպառնալիքներից «ԵՄ առաքելությունը Հայաստանում չպետք է Հայաստանի համար՝ իր վրա վերցրած պարտավորվածություններից խուսափելու առիթ դառնա». Ադրբեջանի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Լիլի Մորտոյի «5 վայրկյանը». Պրեմիերա. Տեսանյութ Վահան Կոստանյանը պաշտոն է ստացել Հատուկ հանձնարարություններով ստրուկներ Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին Պետությունը մարել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը. պաշտպան Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը Նիկոլն Արցախի հայաթափման օվերտոնի պատուհանն ա բացում «5-րդ ալիքի» տեսանյութում առկա չէ օրենքի խախտման որևէ հատկանիշ, ինչպես նաև էթիկական նորմերի խախտում. ՀՌՀ ԵԽԽՎ-ում քննարկվում է Լաչինի միջանցքի հարցը. Տեսանյութ Ովքեր են Բերձորի միջանցքն արգելափակած ադրբեջանցիները 31 տարի առաջ այս օրն ազատագրվեց Քարինտակը. Տեսանյութ Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴ Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Արցախի շրջափակման հարցի շուրջ Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ Փաստացի այսօրվա կառավարության նիստի ընթացքում հենց ՀՀ վարչապետի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները 4–ամյա Մհերի երազանքը՝ շրջափակված Արցախից Այս ամենը հետևողականորեն պլանավորած ստրատեգիա է, իսկ տղերքին սպասնեցին, որ կորպուսի ճակատը բացվի, քանի որ պատվերը էդ էր ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն․ աղբյուր Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետը ծառայել է, բայց զորանոցում, ոչ թե բնակելի տանը Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան» 10 ամսական աղջնակ է մահացել. երեխան տնից տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ մահացած վիճակում Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի․ Արմեն Գեւորգյան «Ուշադրություն դարձրեք հատկապես Ոստիկանությանը հատկացված գումարի չափին». Ռուբեն Հակոբյան Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը կփոխհատուցվեն Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը Ադրբեջանում քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենք է ընդունվել. Հաշվի է առնվել նաև Հայաստանի փորձը. մանրամասներ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Հետախուզական աշխատանքների համար են գալիս ԵՄ դիտորդները․ մեծ վտանգ եմ տեսնում․ Հայկ Նահապետյան. Տեսանյութ

Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են. Մանրամասներ

Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել երկու երկրների պատվիրակությունների վերջին հանդիպումը։ Գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցնում՝ երբ, որտեղ և ինչ ձևաչափով է նախատեսվում հաջորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ազզատություն» ռադիոկայանը:

«Պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր են քննարկվել։ Քննարկումները շարունակվելու են», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հայ-թուրքական տեխնիկական պատվիրակություններն այս ամսվա սկզբին են հանդիպել: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։

«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա», - ասել է նա:

Որ սահմանին հանդիպել են երկու երկրների ներկայացուցիչները, ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ Երևանը առանձին հաղորդագրությամբ չէին տեղեկացրել։ Ավելի վաղ Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էր «Ազատությանը» հայտնել, որ հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին: Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատել էր՝ գործնականում մեկնարկել է կոնկրետ աշխատանքը, Ռուբինյանը ևս այն դրական էր գնահատել։

«Սահմանին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների միջև: Կհիշեք, ես սրա մասին խոսել եմ նախկինում, որ նման հանդիպում նախատեսված է, և հանդիպմանը քննարկվել է այս պայմանավորվածությունների իրագործումը և ոչ միայն, քննարկվել են ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցերը», - ասել էր ԱԺ փոխնախագահը։

Թե հայաստանյան պատվիրակության կազմում ովքեր են եղել, հայկական կողմի բանագնացը չէր հայտնել։ Հայաստանի արտգործնախարարությունից էլ չեն հստակեցնում, հայտնում են միայն, որ դրանում ներգրավված են եղել հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչները։

Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այժմ ամենամեծ ձեռքբերումն օդային հաղորդակցության վերականգնումն է, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, օդային բեռնափոխադրումներ սկսել, սակայն այդ պայմանավորվածությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։ Կողմերը չեն խոսում նաև ժամկետների մասին։

Շարունակությունը` սկզբանղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan