Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է

Դիտել նաև
Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը ևս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կա
Պարոնյանն ու Մոլիերը «կնախանձեին» Փաշինյանի մտքի սլացքին. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Անիում իշխանության համար պայքարն ընթանում էր մինչեւ վերջ, մինչեւ ավիրվելը։ Բոլորը բոլորին ատում ու մեղադրում էին
Հայաստանի վերածնունդը սկսվելու է Արցախից
«Չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք»․ Ստեփան Դանիելյան. Տեսանյութ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու դիմումով։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ արդեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք Ստեփան Գալստյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ «Այս պահին Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, առողջական վիճակը գնահատվում է անբավարար»,- ասաց նրա պաշտպանը։ Թե կոնկրետ ինչ ախտորոշումներ են Ստեփան Գալստյանի մոտ պաշտպանը չնշեց, ասելով, որ դա բժշկական գաղտնիք է։