Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը հրաժարական են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի իրենց պաշտոններից. Հայտարարություն

Դիտել նաև
Ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը․ «Հայաստան» խմբակցություն
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է պահանջում
«Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է նախաձեռնում
«Հայաստան» հիմնադրամը Ներքին Խնձորեսկում 6 բնակելի տուն կկառուցի՝ Արցախից տեղահանվածների եւ տեղացի երկու ընտանիքի համար
Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի. Պետդումայի պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցություը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը և կուսակցության անդամ երեք պատգամավորները՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, վայր են դնում մանդատները։