Ադրբեջանական ֆաշիզմի ռեգիոնալ սպառնալիքը «Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
27
Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրավունքի պաշտպանության երկրորդ ամառային դպրոցի ընդունելությունն ավարտվել է Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել քաղցկեղով հիվանդ Աղվան Արշակյանին Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. Տեր Արիստակես վարդապետ Այվազյան Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար Ադրբեջանական ֆաշիզմի ռեգիոնալ սպառնալիքը «Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան

Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը

Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, նաեւ նշել է. «Պարտադրվող ուրախությունը ավտորիտար և կաստայական համակարգերում կարևոր գործիք է՝ կառավարելիության և սեփական իշխանությունը պահելու համար։

18-19 դարի Ամերիկայում սևամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից հետո ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց հրաժարվելը ավելի կոշտ պատիժ էր առաջացնում։

Նացիստները համակենտրոնացման ճամբարներում ստիպում էին հրեաներին՝ ուրախ թռվռալ, զվարճանալ։

Գուլագներում կին, ամուսին, բարեկամներ ունեցող ընտանիքների մյուս անդամները պարտավոր էին ուրախ և զվարթ տեսք ունենալ սովետական համընդհանուր տոներին։

Հաքսլին իր «Նոր չքնաղ աշխարհում» նկարագրում է Ալֆաների վերաբերմունքը մշտական ծանր աշխատանքի մեջ գտնվող և ավելիի ոչ մի բանի իրավունք չունեցող ցածր կաստաների հանդեպ. «Միակ բանը, որը պահանջվում է նրանցից՝ լինել երջանիկ»։

Իշխողների, վերին կաստաների, իշխանությունների համար կարևոր է, որ ամենաանմարդկային պայմաններում անգամ զանգվածները «լինեն երջանիկ»։

Ստիպողական երջանկությունն ունի խորքային հոգեբանական նշանակություն։ Անմարդկային իշխանությունները, ավերածություններ բերած կառավարիչները, ստանալով «երջանիկ զանգվածներ», սկսում են մտածել, որ իրենք ճիշտ են, ամեն ինչ նորմալ է, իրենք ոչնչում մեղավոր չեն, ամեն ինչ բնականոն գնում է։

Երևանի փողոցներում պարտադրվող նախաամանորյա և նախաեվրատեսիլյան ուրախությունը՝ փակվող փողոցներով, գունագեղ լույսերով, մեծ տոնածառերով, այս շարքից է։

Ամենադժվար պայմաններում անգամ կարելի է կազմակերպել զուսպ տոնակատարություն՝ հաշվի առնելով, իրոք, որ կան երեխաներ, կա ընթացիկ կյանք և այլն։

Բայց ընդամենը սեպտեմբերին 200-ից ավել զոհ տված երկրում, մի երկրում, որտեղ այդ պահին կան 18-20 տարեկան զինծառայողների չվերադարձված դիակներ, անմարդկային է նման գռեհիկ պարտադրվող տոնակատարությունը։

Իշխանությունն առաջնորդվում է «զանգվածների ուրախությունը իմ փրկությունն» է բանաձևով։ Դրա համար բյուջեից ցանկացած գումար դնում է, որ պարտադրվող ուրախությունը լինի ավելի զանգվածային։

Ուրախացեք, որ մոռանաք բոլոր զոհերն ու կորուստները, ուրախացեք, որ մոռանաք, որ 150 հազար հայ մեր իշխանության օրոք կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, և ուրախացեք, որ մոռանաք, որ մեր իշխանության օրոք ամեն օր կարող է սկսվել նոր պատերազմ՝ նոր զոհերով։

Պարտադրվող ուրախությունը բերում է հասարակական դեգրադացիոն հարաբերությունների. է´լ ավելի են առանձնանում ու տարբերակվում վշտի հանրային շերտը, փուչիկի և սալյուտի շերտը, անտարբերների շերտը և այլն։ Փոքր Հայաստանում սա շատ գռեհկության աստիճանի ցավոտ է ստացվում։

Բայց արդյոք մենք հո՞տ ենք, թե՞ կարող ենք լինել նորմալ հասարակություն, և արդյո՞ք հասարակական մթնոլորտը միայն իշխանությունը պիտի ձևավորի։

Երբ մենք վերջապես ձևավորենք ազդեցիկ հանրային միավորներ, կկարողանանք ազդել նաև հանրային ընկալումների վրա՝ կանգնեցնելով դեգրադացիոն պրոցեսները։

Իսկ այս պահին ունենք միայն մեծ ռեսուրսներով իշխանություն՝ կյանքի մասին իր գռեհիկ պատկերացումներով, և դրան ի հակակշիռ՝ մի քանի հարյուր անհատների, որոնց ձայնը, սակայն, բացառապես անհատական է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan