«Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն ռադիոկայնն» ու «Ամերիկայի ձայնը» Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է «Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»

Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի խորհրդարանը երկու տարի առաջվա 44-օրյա պատերազմի կապակցությամբ հայտարարություն էր ընդունել, որտեղ փորձ էր արվել նաև սրբագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության տրամաբանությունը: Հենց այդ տրամաբանությամբ է այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», կասկածի տակ դնում Լաչինի միջանցքի գործունեության լեգիտիմությունը և նույնիսկ պահանջում ռուս խաղաղապահներից, որպեսզի վերջիններս իրենց հայտարարություններում հրաժարվեն օգտագործել հայկական Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումները:

Ալիևի տրամաբանությունը հասկանալի է: Նա հաղթանակ է տարել վերջին պատերազմում և ցանկանում է Հայաստանի հանդեպ արձանագրել բացարձակ հաղթանակ: Բայց մեծ քաղաքականության մեջ միշտ չէ, որ փոքր երկրներին դա հաջողվում է: Օրինակ 1990-ականներին, երբ հայկական կողմը այդ հաղթանակը տարավ, մեզ թույլ չտվեցին ամրագրել մեր բոլոր ռազմական հաջողությունները դիվանագիտական հարթակներում: Իհարկե այս հարցում կա նաև մեր մեղքը, բայց դա խնդրի էությունը կարդինալ ձևով չի փոփոխում:

Քանզի բացի Հայաստանից ու Ադրբեջանից մեր տարածաշրջանում իրենց շահերն ունեն նաև այլ պետությունները:

Սակայն Ալիևը այս հարցում ուզում է ստանալ ամեն ինչ և միանգամից: Այս պայմաններում Հայաստանի կողմից, այսպես կոչված ջայլամային քաղաքականություն վարելը ոչ թե մեզ կփրկի, այլ ճիշտ հակառակը, էլ ավելի կմոտեցնի աղետին:

Այս պարագայում Հայաստանի խորհրդարանի պատասխանը Ադրբեջանին չափազանց կարևոր է, և այն պետք է դուրս լինի իշխանություն-ընդդիմություն հակամարտության օրակարգից: Այդ պարագայում «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող հայտարարությունը կարող է լինել կոնսոլիդացված Հայաստանի պատասխանը Ալիևին:

Ավելին, դա անհրաժեշտ է նաև այլ խաղացողների համար: Քանզի երբ, օրինակ, Ադրբեջանը պահանջում է Մոսկվայից հրաժարվել արցախյան բնակավայրերի հայկական անվանումներից, ապա ռուսական կողմը չի կարող երկար դիմադրել ադրբեջանցիների պահանջներին, եթե չտեսնի հայկական կողմի կոնսոլիդացված պահվածքը: Նույնը կարելի է ասել Իրանի, Ֆրանսիայի և այլ երկրների մասին:

Ինչպիսի՞ն կլինի իշխանության պահվածքը այս առումով, դրանից պարզ կդառնա, թե ինչքանով են այս իշխանությունները լուրջ իրենց հաշվարկներում: Իհարկե, այստեղ կա մի գործոն, առաջարկը եկել է ընդդիմությունից: Բայց նրանք մեղավոր չեն, որ դա չի ծնվել իշխանության քաղաքական խոհանոցում:

Եթե այս հարցում էլ ընդդիմության առաջարկը մերժվի, ապա դրանից հետո կարելի կլինի արձանագրել, որ այս քաղաքական դաշտը, որն առկա է խորհրդարանում, այլևս ոչ մի օգուտ չի կարող տալ երկրին:

Քանզի մարդիկ կտեսնեն, որ հասկանալի պետությանը անհրաժեշտ խնդիրների շուրջ նույնիսկ հնարավոր չի հասնել համաձայնության: Այսինքն իշխանության ջայլամային քաղաքականությունը շարունակվելու է, երկրի համար դրանից բխող վտանգներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan