Աննա Հակոբյանը կարծում է, որ հայ ժողովուրդը զոհերին հիշում է «երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղի»

Դիտել նաև
Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ
Պապիկյանը վատ ա աշխատում, Նիկոլը վատ ա աշխատում, տուժում ա տիկին Մարգուշը
Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե
Կա՛մ դու գործակալ-դավաճան ես, կա՛մ նախադեպը չունեցող թալանչի
«Կարճ ասած»․ Գնանք-կոտորվենք, ինչ է ՔՊ-ական մի երկու օլիգարխ փող աշխատե՞ն. Տեսանյութ
Արամ Խաչատրյան համերգասրահում հենց նոր վերջացավ «Զինվորի տան»-ը նվիրված բարեգործական համերգը։ Բեմում էին աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, չքնաղ սոպրանո Աննա Ագլատովան։ Համերգի ավարտին զինհաշմանդամները Սպիվակովի հետ քոչարի պարեցին։ Բոլորը հուզվեցին, աչքերները սրբեցին, երկար ծափեր հնչեցին։
Մի «աննշան» պահ, սակայն, այդպես էլ ոչ ոք չհիշատակեց։ Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց պատերազմի ժամանակ զոհված տղաներին։ Իսկ իմ կողքին, ինչպես արդեն ճանաչում եք, 44-օրյա պատերազմում անմահացած Խաչատուրի եւ Գոռի մայրիկներն էին՝ Նարինեն եւ Լիլյան։ Չգիտեի նրանց ինչ ասել։
Պետք էր բացատրել երեւի, որ մենք ունենք թեմաների խիստ սահմանազատում, իրար չենք խառնում. հաշմանդամություն ստացած զինվորների համար այլ արցունքներ ունենք, զոհվածների համար այլ։
Զոհվածներին, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, հիշում ենք բացառապես իրենց «թեմայի» շրջանակներում։ Դրանից դուրս՝ միայն այն ժամանակ, երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղին։ Ահա այդ ժամանակ հոտնկայս խմում ենք մեր հերոսների սուրբ կենացը, դա էլ հիմնականում այն բանի համար, որպեսզի մեզ հասանելիք մի փոր հացը առանց խղճի խայթի կուլ տանք։
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից