Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ
27
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները» Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին. Տեսանյութ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ», բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է. Շարմազանով Տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել․ ԱԱԾ-ն իրազեկում է. Տեսանյութ Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ «Տե՛ր եղեք ձեր զինվոր զավակներին». Ոսկան Սարգսյան Շարունակվում են ՌԴ խաղաղապահների հետ բանակցությունները՝ 150 տոննա հումանիտար բեռն Արցախ հասցնելու ուղղությամբ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Մինչև մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Տեղեկատվական օպիում, խրճիթային զորանոց, ուկրաինական նախադեպ. ելք կա. Վարուժան Գեղամյան. Տեսանյութ Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում Քո սիրելի վարչապետը եկավ, խոստացավ ու քո ապագան «հորեց» Մալաթիայի շուկայում. Տեսանյութ Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել «Ապագա»-ն մտավ Վարդենիսի զորամաս, էնտեղից դուրս եկավ՝ մտավ Մալաթիա, մինչ այդ Սուրմալու էր մտել․ «Կարճ ասած». Տեսանյութ Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ Տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում․ հայտարարություն Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո Զինվորների կացարանի հրդեհի գործով ևս մեկ ձերբակալված կա Ովքե՞ր են գլոբալիստները. Ե՛ւ ի՞նչ են ուզում Հայաստանից Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան՝ երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիքի տակ դնելով Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը 105 տարվա պատմություն ունի. Ստեփան Հասան-Ջալալյան. Տեսանյութ Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար

Իսկ ի՞նչ էր ուզում Փաշինյանը՝ ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ստորագրել ՀԱՊԿ վերջին նիստում ընդունված հռչակագիրը: Փաշինյանը սա բացատրում է ադրբեջանական ագրեսիայի հանդեպ վերաբերմունքով։ «Դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին։ Ուստի այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, եւ այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ Փաշինյանը փորձում է նարդի խաղալ շատ խելացի մարդկանց հետ, եւ այն ժամանակ, երբ պետք էր դու-շեշ խաղալ, նա գցեց մեկ-մեկ ու տանուլ տվեց այս պարտիան: Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել ենք ՀԱՊԿ-ի նիստի եւ ՀՀ վարչապետի պահվածքի թեմայով: 

-Կարծում եք՝ տրամաբանական չէ՞ր ստորագրելուց հրաժարվելը: Փաշինյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման կապակցությամբ Հայաստանը դիմել էր Մոսկվային, ու մինչ օրս չունենք պատասխան: Եվ ինչո՞ւ եք գտնում, որ նա պարտվեց: 

- Իսկ ի՞նչ կատարվեց, Ձեր կարծիքով, սեպտեմբերի սրացումների ժամանակ: Ինչո՞ւ լռեց Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, որը պետք է հետեւեր իրավիճակին, ով առաջինը սկսեց, եւ ում շահերից էր բխում այդ սրացումը: Կոնֆլիկտը սկսվեց այն ժամանակ, երբ ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովն էին հանդիպում, Ալիեւն ու Փաշինյանն էին հանդիպում, ինչո՞ւ հանկարծ եղան այդ բախումները, Ալիեւի ինչի՞ն էր պետք ձախողել բանակցությունները ինչ-որ հերթական Ա կամ Բ բարձունքի համար, որ սկսեր պատերազմ ու գրոհեր Երեւանի վրա՞: Դա ծիծաղելի է: 

-Կարծում եմ՝ դա պայմանավորված էր ինչ-ինչ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիոն գործընթացներով, չէ՞:

- Տեսեք, ՀԱՊԿ-ին դիմելով՝ Հայաստանն ասում է, որ կատարվել է ագրեսիայի ակտ, ու համեմատում է Ղազախստանի հետ, բայց այնտեղ կատարվել էր պետական հեղաշրջման փորձ, եւ պետք չէ բորշչը շփոթել ձվածեղի հետ: Ագրեսիայի փաստն իրավաբանորեն հաստատված չէ, որովհետեւ չի անցկացվել սահմանի դեմարկացիա: Ադրբեջանն Ա բարձունքն իրենն է համարում, Հայաստանը՝ իրենը, հետեւապես, ՀԱՊԿ-ն այստեղ անելիք չունի: Բայց արդյունքում մենք տեսանք, որ Փաշինյանը գործընթացը տեղափոխեց արեւմտյան հարթակ՝ Բրյուսել, Ալիեւը դրան էլ համաձայնեց, քանի որ նրա համար մեկ էր, թե որտեղ ստորագրել տա իր հինգ կետերը: 

-Մենք ստացանք եվրոպական քաղաքացիական դիտորդներ՝ կոնֆլիկտի գոտում, ստացանք ՀԱՊԿ առաքելություն եւ ՀԱՊԿ դիտորդական խումբ: 

- Իսկ ի՞նչ էր նա ուզում ռուսներից: Որ ՀԱՊԿ-ն առանց որեւէ հիմքի կանգներ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի՞ն: Ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ: Իսկ Ալիեւը Փաշինյանի խաղը խաղաց, նա տվեց հնարավորություն՝ բացահայտելու բոլոր դիվանագիտական կոմբինացիաները, ողջ դրամատուրգիան: Միշուստինը գնաց Բաքու, Պուտինը զանգեց Ալիեւին, ու երբ որ արդեն պարզ էր դրանից հետո, որ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ փաշինյանական սցենարները չեն ստացվելու, Փաշինյանը հրաժարվեց ստորագրել փաստաթղթերը: 15 փաստաթղթից նա ընդամենը երկուսը չստորագրեց: Ոչինչ, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Բայց նա հնարավորություն տվեց Հայաստանում որոշ ուժերի գոռալ, որ ռուսները մեզ մենակ են թողել ու չեն պաշտպանում, Ադրբեջանին՝ որ հայերը մնացել են մենակ, ռուսները նրանց չեն օգնում: Երկու դեպքում էլ դեպի ռուսական դարպասը հարվածներ ստացան: Ալիեւը եւ Փաշինյանը տարբեր մոտիվացիաներով խաղացին ընդդեմ Ռուսաստանի: 

-Ստանիսլավ Զասը հոկտեմբերի վերջին ասաց, որ Հայաստանին օգնելու հարցը, ընդհանուր առմամբ, համաձայնեցված է: Ի՞նչ պատահեց, որ, այնուամենայնիվ, ուշացավ, չեղավ ռուսների պատասխանը, մնացինք սպասող:

- Հավանաբար, ինչ-որ փաստաթղթեր չեն համաձայնեցվել, վերջին պահին ինչ-որ կոշտ ձեւակերպումներ են եղել, որոնց հետ Պուտինը համաձայն չի եղել, հավանաբար: Մենք չգիտենք մանրամասները, ընդամենը մեզ հասել են հայկական կողմից ինչ-որ ինֆորմացիոն արտահոսքեր, եւ ես չէի ուզի ենթադրություններ անել, բայց այլ բան է պարզ՝ որ այն դրամատուրգիան, իրերի զարգացումը, որը կանխորոշվել էր ՀԱՊԿ համաժողովից առաջ, ի վերջո, կրում է հակառուսական բնույթ: Փաշինյանը խոսում է ռուսական խաղաղապահներին եւ միջազգային դիտորդներին համատեղելու մասին, նա դնում է Արցախի կարգավիճակի հարց, այն դեպքում, երբ ՌԴ-ն ասում է, որ պետք է պահպանել 2020 թվականի համաձայնագիրը: Երկրորդ պահն էլ այն է, որ պետք է, ի վերջո, որոշվի ռուսական կոնտինգենտի խաղաղարար առաքելության իրավական կարգավիճակը: Մենք հիմա դե յուրե սահմանափակ քանակությամբ զորքով գտնվում ենք Ադրբեջանի տարածքում: Ահա մեր ստատուսը: Հանդիսանալով ղարաբաղցիների անվտանգության երաշխավորը՝ Ադրբեջանի տարածքում, ի վերջո, մենք ցանկության դեպքում կարող ենք որոշել մեր խաղաղապահների կարգավիճակը՝ առանց Երեւանի, պայմանավորվելով Բաքվի հետ եւ կոմունիկացիաներն անցկացնելով ադրբեջանական տարածքով: Բայց Ռուսաստանը զբաղեցրել է լիովին նեյտրալ դիրք: Ինչպես ասաց Պուտինը՝ տղաներ, կարեւորը, որ դուք պայմանավորվեք ձեր մեջ: 

- Հասկանալի է, որ դուք ունեք ձեր խաղը, ու հարցն այստեղ այն է, թե կարողանո՞ւմ է Հայաստանը տեղավորվել ձեր խաղի մեջ: Հիմա ո՞րն է Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ հարաբերություններում: 

- Ձեր դիվանագիտությունը շատ է գավառական: Դա է գլխավոր թերությունը: Ձեզանում համոզված են, որ Ռուսաստանն ուզում է իր գուբերնիան դարձնել Հայաստանը: Դա այդպես չէ: ՌԴ-ն չի ցանկանում Հայաստանը մտցնել իր կազմի մեջ, անգամ միասնական պետության մեջ: Ե՛վ Ադրբեջանին, ե՛ւ Վրաստանին չի ցանկանում մտցնել իր կազմի մեջ: Ռուսաստանի միակ խնդիրը՝ որ հարավում իրավիճակը լինի կայուն, որ անվտանգային առումով ռիսկային չլինի, որ նրանք զսպեն այն ցունամին, որը գալիս է Մերձավոր Արեւելքից: Տնտեսական, առեւտրային հարաբերություններ ունենանք, վերջ, ընկերացեք՝ ում հետ ուզում եք: Մենք չունենք ձգտում՝ գնալու մուսուլմանական աշխարհի դեմ, հարաբերվելու Կովկասի հետ այնպես, ինչպես հարաբերվել ենք նախկին դարերում: Պետք է ճիշտ հասկանալ Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Մենք ունենք ու կառուցում ենք լավ հարաբերություններ Իրանի, Թուրքիայի հետ, իսկ Երեւանն ու Բաքուն ուզում են, որ մենք դառնանք իրենց շահերի պատանդը: Այո, Բաքուն ու Երեւանն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենց շահերն են, մերը չեն, մենք մեր շահն ունենք, որը չի համընկնում Երեւանի ու Բաքվի շահերի հետ: Սա պետք է հասկանալ: 

Լինելով ուսանող, ասպիրանտ՝ ես հիացած եմ եղել հայ արեւելագետների աշխարհայացքով, նրանց գիտելիքներով, հայերից լավ տարածաշրջանը, առավել եւս Հայաստանը, ոչ ոք չգիտեր, իսկ հիմա ես ապշած եմ ինտելեկտուալ մակարդակի անկումով: Ի՞նչ են կարդում նրանք, ո՞ւր են կորել այդ մասնագետները: Հայերը հիմա ապրում են իրականությունից կտրված իրենց աշխարհում, չեն նայում իրենց քարտեզին, չեն կարողանում գնահատել իրավիճակը, որում հայտնվել են: Ռուսները կանգնած են Գյումրիում, Արցախում, ռուսները ռեալ գործոն են: Ֆրանսիացիները, ամերիկացիները կցանկանա՞ն գալ՝ ռուսների փոխարեն կանգնել: Ոչ: Թուրքերը, այո, կուզեն: Եթե ուզում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, խնդրեմ, դուրս եկեք, այդ դեպքում կիրականանա Ալիեւի երազանքը, որ Երեւանն ադրբեջանական հող է»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan