Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ) «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքերն օգուտ են բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում

88 երկիր դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, մինչդեռ Բաքվի «հաղթանակը» շնորհավորեցին ընդամենը 12 երկիր

Գաղտնիք չէ, թե ինչ միջոցներ և ջանքեր էին ներդրել Ադրբեջանի իշխանությունները, որպեսզի, այսպես կոչված «երրորդ երկրները» պարբերաբար աջակցեին Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում:

Նույնիսկ մի պահ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն սկսեց համարել այդ «չմիացված երկրների» առաջնորդներից մեկը: Այն, որ այդ ամենը մաքուր բուտաֆորիա  գործընթաց էր, կռահում էին շատերը: Եվ, ահա, այս ամսվա նոյեմբերի 9-ին, երբ «շնորհավորում էին» Ալիևին Հայաստանի հանդեպ «հաղթանակի»կապակցությամբ, պարզվեց, որ ընդամենը 12 երկիր է «շնորհավորել» Բաքվին այդ կապակցությամբ, այն էլ նրանցից մի քանիսի շնորհավորանքը ակնհայտ ձևական բնույթ ուներ: Մինչդեռ օրերս Ֆրանկոֆոնիայի երկրները, որի կազմում են 54 երկիր, 7 ասոցիածիվ անդամ և 27 երկրներ, ովքեր ունեն դիտորդի կարգավիճակ, Ադրբեջանին  դատապարտող հայտարարություն ընդունեցին, որի պատճառով Բաքվի իշխանությունները իսկական քաղաքական հիստերիայի մեջ ընկան:

Իհարկե, այդ 88 երկրների դատապարտող քայլը  զգալիորեն ֆորմալ բնույթ ուներ, բայց դա հերթական անգամ բացահայտեց Իլհամ Ալիևի այն պնդումը, թե իբր միջազգային հանրության մեծ մասը ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ է դրական տրամադրված:

Հիշենք, որ Ադրբեջանին «շնորհավորողների» շարքում, բացի Ալժիրից ոչ մի արաբական երկիր չկար: Մինչդեռ Իսլամական երկրների կորիզը հենց արաբական երկրներ են:

Այս ամենը ևս մեկ անգամ հուշում է, որ եթե Հայաստանում լինի լուրջ իշխանություն, ապա կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի աշխարհում ձևավորել մեր երկրի հանդեպ դրական միջավայր:

Իհարկե, մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրները հիմնականում պայմանավորված են այլ գործոններով: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է շարժվենք «մենք ենք մեր սարերը» գավառական սկզբունքներով:

Մենք ունենք մեծ պոտենցիալ զարգացնելու մեր հարաբերությունները արաբական երկրների հետ: Հատկապես Եգիպտոսի հետ մեր հարաբերությունները զարգացնելով մենք կարող ենք հարաբերությունների կամրջակ գցել նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատման համար:

Բացի այդ, մենք կարող ենք էապես խորացնել մեր հարաբերությունները Եգիպտոս-Հունաստան-Կիպրոս երկրների ուղղությամբ: Բացի այդ մեծ պոտենցիալ կարող է ունենալ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տրանսպորտային ուղու զարգացումը, որն էլ իր հերթին կարող է հետաքրքրել թե Հնդկաստանին, թե Չինաստանին: Տեսեք թե ինչ հսկայական շինարարական ակտիվություն է ցուցաբերում նույն Չինաստանը Վրաստանում: Ինչու՞ մենք չենք կարող նույնպես օգտվել այդպիսի հնարավորություններից:

Երբ ոմանք խոսում են այն մասին, որ Հայաստանը պիտի, իբր փոխի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, որպեսզի կարողանա զարգանալ, ապա չեն հասկանում, որ այդ քայլով Հայաստանը կարող է, թևավոր ձևով ասած, «կտրել այն ճյուղը», որի վրա հիմնված է մեր անվտանգության համակարգը: Բայց դա իր հերթին չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ունենա ինքնուրույն քաղաքականություն:

Ճիշտ հակառակը, հենց ակտիվ քաղաքականությամբ մենք կարող ենք քաղաքական կամրջակի դեր կատարել մեր ռազմավարական գործընկերների՝ մի կողմից, և այն երկրների հետ, որոնց հետ կարող ենք ունենալ բարեկամական հարաբերություններ:

Պարզապես այդ ամենի համար պետք է ունենալ քաղաքական կամք և ռազմավարական խնդիրները տեսնելու ունակություն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan