Ֆրանկոֆոնիայի կազմերպությունը նոր բանաձև է ընդունել` ի աջակցություն ՀՀ–ի և կոչ արել լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

Դիտել նաև
ՌԴ-Ադրբեջան-ՀՀ հանդիպում է նախատեսվում․ Լաչինի միջանցքը բացելը նախապայման չի ՀՀ կողմից. Տեսանյութ
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը բռնվեց
Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին. ԱԳ նախարար Լուիջի դի Մայո
Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը
Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում անդամ–երկրները «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձև են ընդունել` ի աջակցություն Հայաստանին։
Բանաձևը համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի, հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։
Բանաձևով ընդգծվում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին, օրինակ` ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։
ՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնել մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցությունը ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։