Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Պատերազմ Արցախում
Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

Էրդողանի անկման հեռանկարներն ու թուրքական հավակնությունների գույնզգույն «ներկապնակը»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ներկայում աշխարհաքաղաքական շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում։ Դրա շրջանակներում որոշ տարածաշրջանային խաղացողներ սկսել են շատ ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային հարաբերություններում։ Դրանցից մեկը Թուրքիան է։ Տասնամյակներ կամ նույնիսկ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ թուրքական պետությունը կարող է այնքան հզորանալ, որ ի վիճակի լինի իր ազդեցությունը տարածել իր հարևան երկրներում, անգամ ներթափանցել այլ տարածաշրջաններ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Թուրքիայի ունեցած ներուժը նրան արդեն իսկ հնարավորություն է տալիս մահմեդական աշխարհում առաջատարի կամ հեգեմոնի հավակնություններ ունենալ, որի արդյունքում այդ երկրի շահերը բախվում են այլ մահմեդական պետությունների՝ մասնավորապես մահմեդական աշխարհում մեծ դերակատարում ունեցող Սաուդյան Արաբիայի և Իրանի շահերի հետ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան հետևողական քայլեր է ձեռնարկում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման հարցում և այս ուղղությամբ նույնիսկ որոշակի հաջողություններ է գրանցել։ Օրինակ՝ անցյալ տարի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդը) վերակազմավորվեց որպես Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Իսկ այս տարի արդեն այդ կազմակերպության շրջանակներում քննարկման առարկա են դառնում այնպիսի խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես Միջին միջանցք (Middle Corridor): Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները լայն հնարավորություններ են բացել այս ծրագրի իրականացման համար, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապող երկաթուղային բեռնափոխադրումների և լաստանավային համակարգ է։

Մյուս կողմից՝ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է մի շարք հակամարտություններում՝ մասնավորապես Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Արցախում։ Իսկ այս հակամարտություններում ներգրավվածությունը դիտարկվում է որպես թուրքական ազդեցությունը տարածելու լծակ։ Պարզ է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան Կայսրության նախկին փառքը, սակայն միջազգային արենայում այդպիսի ամբիցիաներ ներկայացնելու համար միայն բարենպաստ աշխարհագրական դիրքը բավարար չէ, այդ երկիրը պետք է ունենա շատ մեծ ռեսուրսային բազա, ինչպես նաև տնտեսական ու տեխնոլոգիական շատ բարձր զարգացածության մակարդակ, ինչը թուրքական պետությունը չունի։ Ուստի, դրա արդյունքում է, որ, միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարի հայտ ներկայացնելու հետ մեկտեղ, Թուրքիան բախվում է ներքին խնդիրների՝ մասնավորապես թուրքական արժույթը արժեզրկման նորանոր ռեկորդներ է սահմանում, իսկ գնաճը չի դադարում։ Բնականաբար, տնտեսական այսպիսի պայմաններն իրենց ազդեցությունն են ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։

Իսկ քաղաքացիների դժգոհությունները մեծ նշանակություն կարող են ունենալ հաջորդ տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ 2023 թվականը թուրքական քաղաքականության մեջ խորհրդանշական իմաստ ունի, քանի որ լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, իսկ Էրդողանը փորձում է թուրքական հասարակությանը ցույց տալ, թե որպես առաջնորդ ինքը գերազանցել է իրենց հանրապետության հիմնադիր Աթաթուրքին, քանի որ Թուրքիան իր օրոք մեծ հաջողություններ է գրանցել և ընդլայնել է իր ազդեցությունը։ Սակայն տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ թուրքական հանրային տրամադրությունների վրա ազդում են նաև Էրդողանի վարչակարգի քաղաքական հետապնդումները, ընդդիմադիրների, մամուլի նկատմամբ դաժան ճնշումներն ու խոսքի ազատության սահմանափակումները։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ Էրդողանի վարկանիշն ընկնում է։ Տարբեր գնահատականների համաձայն, նրա վարկանիշը 30 տոկոսի սահմաններում է։

Եվ դա առիթ է տալիս այնպիսի քննարկումների, որ հաջորդ տարվա ընտրություններում գործող նախագահը կարող է պարտվել, իսկ նրա հիմնական մրցակիցներից է Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը կարող է իր շուրջը միավորել այլ ընդդիմադիր ուժերի և հաջողություն գրանցել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ հիմիկվանից Էրդողանը մի կողմից գործի է դրել ճնշումների գործելակերպը, քանի որ Թուրքիայի դատախազությունը սկսել է պահանջել ազատազրկել և քաղաքական գործունեության իրավունքից զրկել Իմամօղլուին, իսկ մյուս կողմից էլ իր իշխանության վարկանիշը բարձրացնելու համար դիմում է նոր ավանտյուրաների՝ թուրքական հանրությանը մեկը մյուսին հետևող «հաղթանակներով» կերակրելու համար։ Իսկ այդ արկածախնդրությունները կարող են լինել նաև ռազմական նոր ներխուժումների կամ օպերացիաների տեսքով։

Հաշվի առնելով առկա փորձը՝ պետք է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների ուղղությունները կարող են լինել Սիրիան, Իրաքը, Լիբիան, ինչու չէ՝ նաև Հարավային Կովկասը։ Ուստի, բացառված չէ՝ Արցախում ևս նոր էսկալացիա հրահրվի, որի ընթացքում Թուրքիան կարող է կրկին ներգրավել վարձկան ահաբեկիչներին։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հաջորդ տարի Էրդողանը չվերընտրվի։ Թերևս հնարավոր է Թուրքիայի ներքաղաքական մթնոլորտը թեժանա կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրում որոշակի փոփոխություններ տեղի ունենան։ Օրինակ՝ Անկարան կարող է ավելի շատ թեքվել դեպի Արևմուտք, որին հիմա Էրդողանը մեղադրում է իրեն տապալելու փորձերի մեջ, հնարավոր են որոշակի փոփոխություններ հարևանների հետ հարաբերություններում, բայց, ընդհանուր առմամբ, այդ երկրի ընդհանուր քաղաքական գծի մեջ մեծ փոփոխություններ դժվար թե տեղի ունենան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan