Պարտադիր հայտարարագրման ներդրումից ամենից շատ տուժելու է օրվա հացի խնդիր լուծող խավը. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ
Դիտել նաև
Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել Տնտեսական ակտիվության ցուցանիշը
Գնաճ՝ ծառայությունների ոլորտում. առաջատարն Էջմիածինը և Հրազդանն են
Տնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի
Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղերում
Պարադոքս՝ տնտեսական աճ աղքատության աճին զուգահեռ․ Սուրեն Պարսյան
Պարտադիր հայտարարագրման միջոցով պետությունը փորձում է այսպես կոչված ստվերում գտնվող եկամուտները հարկել, բայց իմ խորին համոզմամբ այս որոշման հիմքում ընկած է բյուջեն ամեն գնով լցնելու խնդիրը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Ինչքան էլ, որ կառավարությունը մատնանշի, որ ցնցող տնտեսական աճ ունենք, հետագայում ևս այդ տնտեսական աճը ավելանալու է և այլն, հասկանալի է, որ տնտեսության հարկման ներուժը բավական փոքր է և պետությունը չի կարողանալու բավարար չափով եկամուտներ գեներացնել, որ կարողանա աճող ծախսերը ֆինանսավորի: Հիմա հող են նախապատրաստըում դրա համար»,-ասաց նա: