Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Պատերազմ Արցախում
Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը

Հայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

 Երկրի գլխին բոլոր հնարավոր աղետները բերելուց հետո իշխանությունը շարունակում է մնալ։ Բաց տեքստով ազդարարում է առաջիկա աղետների նոր փաթեթը, բայց մնում է իշխանություն։

Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ սխալի հետևից։ Սա հիմնականում հետպատերազմյան ամբողջական իրականությունը ճիշտ չհասկանալու և հանրային լատենտ տրամադրություններին չտիրապետելու հետևանքն էր։ Բայց դա արդեն պատմություն է. էականն այն է, որ սխալ որոշումների կայացման մեխանիզմը շարունակում է նույնը մնալ։ Հետևաբար՝ այսօրվա վիճակը տրամաբանական է։

Ներքին մեխանիզմներ

Հայաստանին նոյեմբերի 9-ից հետո ոչ թե ընդդիմություն էր պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին ցույց կտար հեռանկարը։ Այս պնդումն ուժի մեջ է առ այս պահը։ Այսօրվա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա Հայաստանի նոր էջը՝ իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի հուն բերելու ճանապարհը։ Այն պետք է լինի աշխատող համակարգ, մշտական կոնտակտի մեջ լինի ժողովրդի հետ։ Նրա առաջնորդող կազմը կքայլի Երևանի փողոցներով, կլինի մարզերում, կմտնի բակեր, հայի տուն, հաց կկիսի, կխոսի սովորական հայի հետ, կմտնի սրճարան ու կբարևի մարդկանց։ Հանրային տարբեր շերտերի հետ ամենօրյա ռեժիմով կաշխատի։ Այս պարզ, բայց անկյունաքարային պահը այդպես էլ չգիտակցվեց։ Եվ պրոցեսները Հայաստանում գնացին և գնում են պարզ «ընդդիմության» մեխանիզմով, «փակ խմբակցության» տրամաբանությամբ։

Արտաքին մեխանիզմներ

Պատերազմից հետո արտաքին գործոնները դարձել են ծայրահեղ ազդեցիկ. կա ռուսական գործոն, կա ուժեղացած թուրքական գործոն, կա Արևմուտք-Ռուսաստան սուր հակամարտություն, կա Իրան, կա 3+3-ի ձևաչափի գաղափար և այլն։ Ու այս պայմաններում նոյեմբերի 9-ից հետո Նիկոլի դեմ պայքարող բոլոր հարթակներից ու ձևաչափերից հնչել են անթիվ-անհամար սխալ-վտանգավոր-անլուրջ ձևակերպումներ ու գաղափարներ։ Ասում եմ սրտի ցավով. արտաքին աշխարհի համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Նիկոլը երբեմն ավելի ռացիոնալ է ընկալվել, քան՝ ընդդիմությունները։ Սա ողբերգություն է, որովհետև արտաքին խաղացողները, Նիկոլի հանդեպ իրենց ողջ անվստահությամբ հանդերձ, պարբերաբար կանգնում են ծանր դիլեմայի առաջ. «ոչ մի ճանապարհ, ոչ մի սահմանազատում, ոչ մի խաղաղության պայմանագիր, ոչ մի հայ-թուրքական հարաբերություններ» և այլ ձևակերպումների հեղինակ հարթակները պարզապես դուրս էին մնում հետպատերազմյան տրամաբանությունից։ Ու արդեն երկու տարի է՝ մենք չկարողացանք ձևավորել պարտված իշխանությանը ծանրակշիռ այլընտրանք, որը իրողությունները կընդուներ՝ ինչպես դրանք կան, ու կդառնար Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ճարտարապետը՝ ներգրավելով հայության բոլոր առողջ ու կարող ուժերին, անհատներին։ Այն, ինչը երկու տարի է՝ չի արվում։ Ու այդ պատճառով չի լինում ո´չ ներքին կոնսոլիդացիա, ո´չ արտաքին ընկալում-աջակցություն։ Իսկ իշխանությունն ինքն իրեն շնորհել է պատմական էքսպերիմենտի իրավունք, որտեղ փորձարկումները արվում են մեր երկրի, մեր պետության, մեր ապագայի, մեր բոլորի ընտանիքների վրա։ Ու իշխանությունը ի սկզբանե ինքն իրեն ազատում է մեղքի և պատասխանատվության զգացումից. հաջող չանցա՞վ էսքպերիմենտը՝ կկորցնենք հայրենիքը կամ նրա մի մասը, կկոտրվենք, կգաղթենք։ Կարող է էդպես լինել, բա էքսպերիմենտը հենց դրանով է էքսպերիմենտ։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan