Մարիամ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Դիտել նաև
Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Ինչո՞ւ հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ. Արսեն Ջուլֆալակյան
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում
Էդուարդ Սպերցյանն ամուսնանում է
Նարեկ Նիկողոսյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Տրիշա Կանյամարալային ու 7.5 միավորով ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Մինչ այդ՝ 7-րդ տուրում Մարիամը սպիտակներով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և առաջ անցել Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչներից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։