Ինչո՞ւ ենք դեռ պարտվում
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԴԵՌ ՊԱՐՏՎՈՒՄ
• Ինչո՞ւ քանդվեց Հայաստանը։ Որովհետև երբեք նպատակ չդրվեց պահելու Արցախի ամբողջ տարածքը, ազատագրելու նոր տարածքներ՝ ոչնչացնելով Ադրբեջանը։
• Ինչո՞ւ է շարունակում քանդվել Հայաստանը։ Որովհետև ազգային դաշտում դիրքավորված ուժերն ավելի շատ իրար հետ են մրցակցում, քան պայքարում են դե-ֆակտո թուրքական վարչախմբի դեմ։ Ինչո՞ւ․ նո՛ւյն պատճառով, քանզի մրցակցում են միևնույն էլեկտորալ դաշտի համար («ԼՂԻՄ»-յան ստատուսքվոյական տրամաբանություն), չեն գրավում նոր դաշտեր, արդյունքում պարտվում են։
• Հայաստանը քանդվել և քանդվում է նույն պատճառով՝ էլիտաների շրջանում պայքարի ցանկության բացակայության։ Չընդարձակվող պոպուլյացիաները միշտ էլ տեղը զիջելու են ընդարձակվող պոպուլյացիաներին։ Եվ ռեսուրսի հարցն այստեղ ութերորդական է․ խնդիրն այն է, որ իրական պայքարի ռազմավարություն չի եղել և տակավին չկա։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից