ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից․ Սենոր Հասրաթյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ օղակը Արցախի շուրջ շարունակում է նեղանալ, թշնամին շարունակում է ամեն օր նոր պահանջներ ներկայացնել՝ այդ ճանապարհին դիմելով կեղծ տեղեկատվության տարածման եւ քաղաքացիական բնակչությանը ամենատարբեր եղանակներով խուճապի մատնելու փորձերով: Վառ օրինակը Խրամորթում օրերս արձանագրված միջադեպն էր: Տպավորություն է, որ բոլորը մտահոգ են Արցախի հարցով, բայց կոնկրետ քայլեր առկա մարտահրավերները գոնե չեզոքացնելու, համենայնդեպս, չեն արձանագրվում: Նաեւ, որ արցախցին մնացել է ինքն իր խնդրի հետ միայնակ: Ի վերջո, ի՞նչ է սպասվում այս իրավիճակում Արցախին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ, ով անդրադառնալով վերը նշվածին, նախ նկատեց.

- Մեկ անգամ չէ, որ արցախցին իր դարավոր պատմության ընթացքում ապրել է մենակի վճռական հոգեբանությամբ: Համոզված եմ, որ այս անգամ էլ, ի հեճուկս իր ներքին ու արտաքին թշնամիների, նա կկարողանա պատվով դուրս գալ հերթական փորձությունից: Ի դեպ, նաեւ ասեմ, որ արտաքին թշնամուն ավելի հեշտ է դիմագրավել, քան ներքին թշնամուն: Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից: Բայց, նորից եմ ասում, արցախցին վճռական է, եւ նա ապրելու է իր հողում այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

- Ալիեւը շարունակում է պնդել, որ արցախահայությունը այլեւս Ադրբեջանի բնակիչներ են, եւ որ այդ փաստի հետ պետք է հաշտվեն արցախահայերը: Համարժեք պատասխան, սակայն ՀՀ իշխանությունների կողմից, չենք տեսնում: Բացառո՞ւմ եք արդյոք, որ մի օր թշնամին նաեւ իր այդ նպատակին կհասնի՝ հայաթափելով Արցախը:

- Ես, կարծես, վերեւում պատասխանեցի Ձեր հարցին: Բայց, որպես հավելում, ասեմ, որ արցախահայությունն իր արդար ու վճռական ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերին,եւ այն քննարկման կամ սակարկման ենթակա չէ: Ու դրանում ներքին համոզմունք ունի ինչպես հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի այսօրվա ղեկավարությունը, այնպես էլ միջազգային հանրությունը: Այլ հարց է, որ այդ ճշմարտության հանդեպ այլ է Հայաստանի ներկա ղեկավարության վերաբերմունքը, որը շատ ցավալի է...

Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական, չկասկածեք:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած ընդդիմության վերջին հանրահավաքը, որը պետք է արցախյան հայտնի հանրահավաքի արձագանքը լիներ:

- Մենք՝ հայերս, պարտավոր ենք բոլոր հնարավոր միջոցները կիրառելով կանգնեցնել այս համազգային անկումը: Այսօրվա դրությամբ իշխող ռեժիմի դեմ պայքարի այլընտրանք դեռեւս չունենք, քան հանրահավաքն ու տարատեսակ բողոքի ցույցերն են: Մեր ժողովուրդը, վերջապես, պետք է գիտակցի, որ տանը նստելով եւ հույսը դնելով ինչ-որ մեկի վրա, որեւէ առաջընթաց չի ունենալու, ավելին՝ շարունակելու է կորցնել: Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինքն անելիք ունի...

- Եվ վերջում, ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Արցախի ապագային, ասել է. «Բոլոր նրանք, որոնք Ղարաբաղի խնդիրը կապում են Հայաստանի մոտեցումների հետ, նրանք շառլատաններ են, անլուրջ մարդիկ են: Հայաստանը չունի այն ուժը, որ Ղարաբաղը հեռացնի Ադրբեջանից: Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»: Որպես արցախցի՝ կխնդրեի Ձեր գնահատականը վերը նշվածին:

- Միայն անհայրենիք մարդը կարող է այդպես մտածել: Մեր այսօրվա ողբերգության թիվ մեկ պատճառը այն է, որ իշխող ուժի բացարձակ մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, հենց այդպես է մտածում: Այդ ապազգային ու ապիկար իշխանավորներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հենց նման դատողությունների արդյունքում ենք ժամանակին կորցրել մեր պատմական հայրենիքի մեծ մասը՝ Կարսն ու Արդահանը, Սասունն ու Նախիջեւանը, իսկ այսօր էլ հրաժարվում ենք Արցախից, վաղը կհրաժարվենք Սյունիքից, մյուս օրը Տիգրանաշենից եւ, այդպես շարունակելով՝ կհասնենք Երեւանին... Շառլատանությունը հենց սա է, այլ ոչ թե այն, որ ուզում են գոնե հայրենիքից մնացածը պահել...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan