«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Սպասում էի, որ խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը կպահանջի օրվա իշխանությունների հեռացումը. Ագնեսսա Խամոյան

Նիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը։ Այս մասին NEWS.am հետ զրույցում ասաց ԱԺ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

«Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որի հռետորաբանությունը վերջին տարիներին չի փոխվել, ավելին՝ 2020 թվականի պատերազմից հետո սաստկացել է, Հայաստանի վարչապետի հռետորաբանությունն է փոխվել։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից տպավորություն եմ ստացել, որ Փաշինյանը ընդդիմության վերջին երկու տարվա ընթացքում ընդդիմության հանրահավաքներից խոսքեր էր մեջբերում, սպասում էի, որ խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը կպահանջի օրվա իշխանությունների հեռացումը, ինչն, իհարկե, տեղի չունեցավ։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է այն՝ ինչի մասին ընդդիմությունը բարձրաձայնում է վերջին երկու տարվա ընթացքում՝ նոյեմբերի 9–ից սկսած, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։ Իսկ խաղաղության դարաշրջան բացելու մասին հեքիաթներ հայ ժողովրդի վզին փաթաթում էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Որեւէ ընդդիմադիր գործիչ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու հնարավորության մասին չի խոսել չէ՞, այն Ադրբեջանի հետ, որի սպան կացնահարել է քնած հայ սպային, որի զինծառայողը կտրում է ծերերի ականջները, բռնաբարում ու պղծում է հայ կին զինծառայողի մարմինը, հետո էլ թույլ չի տալիս այդ խոշտանգված մարմինները դուրս բերել իր վերահսկողության տակ անցած տարածքներից։ Այ այս Ադրբեջանի հետ երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը համառորեն փորձում է խաղաղության դարաշրջան բացել, եւ սա այն պարագայում, երբ Ալիեւը ամեն օր հայտարարում է Հայաստանի այս կամ այն տարածքը գրավելու մտադրության մասին։ Ինձ մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

. Ագնեսսա Խամոյանը մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հիշեցրեց՝ ըննդիմությունն աղաղակում էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել։

Անգեսսա Խամոյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իրեն առաջիկայում սպասվող իրադարձություններից ու հերոսացնել իրեն։

«Խաղաղության օրակարգը չստացվեց, հիմա ազգայնականի կերպարի մեջ է մտել Նիկոլ Փաշինյանը։ Նրա գործողությունները միտված են մի բանի՝ պահել իշխանությունը եւ փորձել հասարակության քիչ զանգվածի մոտ մնացած վստահությունը, մոլորությունը պահել»,–նշեց Խամոյանը»:

Իշխանությունը պահելու համար, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը Արեւմուտք–Ռուսաստան հակամարտության ֆոնին առեւտրի է հանել Հայաստանի Հանրապետությունը եւ նոր արկածախնդրության է տանում մեր երկիրը։

«Իշխանությունը պահելու մեջ է տեսնում իր անվտանգության երաշխիքները, բայց մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝ պատրաստ ենք տրամադրել այդ հումանիտար միջանցքը, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա՝ հնարավորություն ստեղծելով բանակցողի փոփոխության եւ նոր հնարավորություններ ստեղծել բանակցային սեղանի շուրջ Հայաստանի եւ Արցախի համար»,–հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan