Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ)
15
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Պատերազմ Արցախում
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ «Ինքնիշխանները». ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած» Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատմանը վերաբերող հարցեր Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Մարզերից եկող ուսանողների համար դասի գալն արդեն արժե 1000 դրամ, դա աբսուրդ է․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ուսանողները միացան բոյկոտին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի քայլերը Սպասվում է ձյուն Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մոտավորապես այսպես՝ «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ կանգնեք, յանի դիմավորում եք ինձ»»․ Կարեն Վրթանեսյան Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) «Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում «Առանց Արցախի՞ եք քարտեզներ թողարկում»․ «Դե մեզ այդպես են հրահանգել» Հիմա հասկանալի է, թե ինչո՛ւ է Նիկոլը Երևանում թանկացնում ուղեվարձը Հայաստանը դարձել է քաղաքական մուրացիկ. Կարեն Միրզոյան Ու էս վիճակը կոչվում է տրանսպորտի բարեփոխում (տեսանյութ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բա ասում էիք Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

Փորձենք հասկանալ, թե ինչու՞ 12 երկիր «շնորհավորեցին» Ադրբեջանին նոյեմբերի 9-ի «հաղթանակի» կապակցությամբ

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը Ադրբեջանը տոնում է, որպես «հաղթանակի օր», երկու տարի առաջ այդ օրը կնքվեց կրակի դադարեցման հայտնի համաձայնագիրը, որի արդյունքում Ադրբեջանը ստացավ իր հաղթանակի հայտնի արդյունքները: Այդ օրվա կապակցությամբ Ադրբեջանը ջանք չի խնայում, որ համոզի այլ երկրներին, որպեսզի իրենց «շնորհավորեն» այդ կապակցությամբ: Ինչպես օրինակ մայիսի 9-ին Ռուսաստանին շնորհավորում են այլ երկրների ղեկավարները: Ճիշտ է, ռուս-ուկրաինական պատերազմից իրավիճակ է փոխվել, սակայն շնորհավորանքի իմաստն Մոսկվայի համար մնացել է:

Եվ այսպես այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանին հաջողվեց 12 երկիր համոզել, որ այդ օրվա առթիվ իրեն «շնորհավորեն»։ 

Այդ երկրներն են՝

-Թուրքիան

-Թուրքմենիստանը

-Ղազախստանը

-Ուզբեկստանը

-Բելառուսը

-Պակիստանը

-Իրանը

-Ալժիրը

-Հունգարիան

-Մեծ Բրիտանիան

-Իտալիան

-Իսրայելը

Փորձենք հասկանալ, թե ինչու վերը նշված երկրները որշեցին «շնորհավորել» Ադրբեջանին «հաղթանակի» կապակցությամբ:

Թուրքիա

Թուրքիայի «շնորհավորանքի» պատճառը հասկանալի է: Դեռ ավելին, այդ պատերազմում Թուրքիան փաստացի ուղղակի է մասնակցել, աջակցելով Ադրբեջանին:

Թյուրքալեզու երկրները

Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի «շնորհավորանքները» նույնպես հասկանալի են: Նրանք թուրքալեզու երկրների միության անդամ են և «շնորհավորել են» իրենց մյուս անդամին՝ Ադրբեջանին, այդ կապակցությամբ:

Իրենց «շնորհավորանքը» կրում է ավելի շատ սիմվոլիկ բնույթ, քանզի բացի այդ քայլից նրանք ոչ մի այլ գործոնով չեն աջակցում Բաքվին: Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այդ երկրների հետ չպիտի աշխատի։ Բացի այդ հետաքրքիր է, որ այդ շարքում բացակայում է Ղրղզստանը, ինչը նույնպես պետք է հաշվի առնվի, վերջինիս հետ հարաբերությունները խորացնելու նպատակով:

Բելառուսը

Բելառուսի «շնորհավորանքը» պայմանավորված է անձնական գործոնով, այն է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձնական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ տարիներ առաջ Մոսկվայի և Մինսկի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամի ժամանակ Ալիևը աջակցեց Լուկաշենկոյին, որի մասին էլ Բելառուսի նախագահը միշտ հիշեցնում է և հայտարարում, որ Ալիևի այդ աջակցությունն նքը երբեք չի մոռանա:

Պակիստանը

Պակիստանի աջակցությունը Ադրբեջանին կրում է քաղաքական և գաղափարական բնույթ: Այդ երկիրը ունենալով կոնֆլիկտ Հնդկաստանի  հետ,  միշտ հայտարարել է, որ այլ երկրների կոնֆլիկտի շուրջ կողմնորոշվելու է կրոնական եղանակով: Այդ տեսանկյունից նա նույնիսկ չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն: Ի դեպ նույն դիրքորոշումն ունի Պակիստանը նաև Իսրայելի հանդեպ:

Իրանը

Իրանի կողմից «շնորհավորանքը» կրում է առավելապես ձևական բնույթ: Իրականում Իրանը դժգոհ է այդ պատերազմի արդյունքներից, բայց չի կարող հրապարակավ խոստովանել դա, հաշվի առնելով, որ մի կողմից նա մահմեդական երկիր է, մյուս կողմից իր երկրում ապրում են տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ:

Ալժիրը

Ալժիրի կողմից այդ «շնորհավորանքը» անսպասելի էր, և այդ առումով Հայաստանը աշխատանքի մեծ տեղ ունի, քանզի Ալժիրի կողմից Ադրբեջանին նման ռեվերանս կատարելը շատ զարմանալի է, մանավանդ որ բացի այդ երկրից որևէ այլ արաբական պետություն նման քայլի չի դիմել:

Հունգարիան

Հունգարիայի «շնորհավորանքը» հասկանալի է, քանզի այդ երկրիը սերտ կապեր է հաստատել Թուրքիայի հետ և թյուրքալեզու երկրների միությունում ունի դիտորդի կարգավիճակ: Այսինքն հունգարացիներն իրենց համարում են էթնիկապես թյուրքալեզու ժողովուրդներին մոտ ազգ և կարծում են, որ իրենց արտաքին քաղաքականությունում  պետք է որդեգրեն այդ երկրների հետ հնարավորինս միասնական դիրքորուշ տարբեր հարցերում:

Իտալիան

Ինչ վերաբերվում է Իտալիայի «շնորհավորանքին», ապա այդ երկիրը ադրբեջանական գազի սպառման շարքում պատկառելի դեր ունի և չի ամաչում բացահայտ աջակցել Բաքվին տարբեր հարցերում: Հայաստանը այդ երկրի հետ նույնպես աշխատելու մեծ անելիքներ ունի:

Մեծ Բրիտանիան և Իսրայելը

Ինչ վերաբերվում է Մեծ Բրիտանիային և Իսրայելին, ապա այդ երկու երկրները երբեք չեն թաքցրել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում աջակցում են Բաքվին: Իսրայելի պարագայում դա պայմանավորված է իրանական գործոնով: Իսրայելում ցանկանում են տեսնել ուժեղ Ադրբեջան, որպեսզի վերջինս իր գործոնով փորձի միջամտել Իրանի ներքին գործերի մեջ, «արթնացնելով» իր իրանցի հայրենակիցների մեջ ազգային զարթոնքի գործոնը:

Իսրայելի վերջնական նպատակը Իրանի կազմաքանդումն է, և այդ իսկ պատճառով այդ երկիրը միշտ աջակցելու է Ադրբեջանին, անկախ ամեն ինչից:

Մեծ Բրիտանիայի պարագայում գործում են թե տնտեսական, և թե քաղաքական գործոնները: Բրիտանիան այլևս գերտերություն չէ, չունի մեծ առաքելություն և ուրեմն կարող է, ի տարբերություն ԱՄՆ-ի, բաց ձևով աջակցել բռնատիրական ռեժիմներին այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ: Վերջինս հրապարակավ չի աջակցում Բաքվին, այդ դերը վերապահելով Լոնդոնին, քանի որ այդ քայլով նա կարող է կորցնել իր հեղինակությունը Հայաստանում, Հունաստանում, քրդերի մոտ: Իսկ Վաշինգտոնը չի ուզում կորցնել իր համբավը վերը նշված ժողովուրդների մոտ և այդ իսկ պատճառով էլ իր տեղը դա կատարում է Մեծ Բրիտանիան:

Պետք է արձանագրել, որ վերը նշված «հաղթանակի» կապակցությամբ «շնորհավորանքները» ցույց տվեցին, որ Ադրբեջանին չի հաջողվել իր արտաքին ոլորտում հասնել հաջողության:

Նախ Իրեն չեն շնորհավորել Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Այն երկրները, որոնք միջնորդության առաքելություն են կատարում:

Ադրբեջանին չեն շնորհավորել Վրաստանն ու նույնիսկ Ուկրաինան: Իսկ դա նշանակում է, իրենց Վաշինգտոնից են հորդորել չկատարել նման քայլ: Քանզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կուզեր գնալ այդ քայլին:

Ադրբեջանին չեն շնորհավորել Եվրոպայի երկրների ճնշող մեծամասնությունը: Աֆրիկայից ոչ մի մահմեդական երկիր նույնպես չի շնորհավորել Բաքվին: Ավելին, արաբական երկրները նույնպես չեն միացել այդ «շնորհավորանքներին», ինչը նշանակում է, որ Ադրբեջանի այն թեզը, թե իբր իրեն աջակցում է ողջ մահմեդական աշխարհը՝ բլեֆ է: Իսլամական երկրների ամեն տարվա արձանագրումները կրում են սիմվոլիկ բնույթ: Նույնիսկ Սաուդյան Արաբիան, ով չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ, նույնպես չի շնորհավորել Ադրբեջանին, ինչը իսկական քաղաքական ապտակ է Ալիևի համար:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանին «շնորհավորանքների» այդ քարտեզը ցույց է տալիս, որ մեր վիճակը աշխարհում այդքան էլ վատ չէ: Իսկ եթե Հայաստանը լրջորեն աշխատի դիվանագիտական հարթակներում, ապա կարող է ավելի տպավորիչ արդյունքների հասնել, ինչը ուրախացնող գործոն է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan