Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Կրկնակի թալանի մեխանիզմը

Թալանի դեմ պայքարի լոզունգներով հանդես եկող իշխանությունների օրոք կրկնակի թալանի մեխանիզմ է գործում։

Պաշտոնական տվյալներով սպառողական գների ինդեքսն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելացել է 9,5 տոկոսով։ 2022–ի հունվար–հոկտեմբերին նույն ցուցանիշը 2021–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,7 տոկոսով։

Առանձին ապրանքային խմբերի մասով մեկ տարվա կտրվածքով կա երկնիշ գնաճ։ Մասնավորապես՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք՝ 12,5%: Սա ուղղակիորեն հարվածում է խոցելի սոցիալական խմբերին։

Առանձին ապրանքային տեսակների մասով ունենք հետևյալ երկնիշ գնաճի պատկերը՝

–հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ 18,6%, 

–միս՝ 12,3%, 

–կաթնամթերք, պանիր և ձու՝ 10,4%, 

–մրգեր՝ 13,9%, 

–սուրճ, թեյ և կակաո՝ 11,6%,

–հանքային կամ աղբյուրի ջուր, շշալցված

խմելու ջուր՝ 10%,

–օղի՝ 11,7%։

Երկնիշ գնաճի սահմանագծին են մոտեցել գարեջրի, ծխախոտային արտադրատեսակների գները։

Թանկացել են ծառայությունները, այդ թվում՝ տրանսպորտայինը (17,3 %): 

Մի խոսքով, այս իշխանությունների օրոք կյանքն էժանացել է, ապրուստը՝ թանկացել։

Մի ուշագրավ երևույթ է նաև արձանագրվում։ Ազգային դրամը մի քանի ամսվա ընթացքում դոլարի ու եվրոյի համեմատ «ուժեղացել» է 20–25 տոկոսով։ 1 դոլարի փոխարժեքն այժմ տատանվում է 398–402 դրամի միջակայքում։ Այս պայմաններում արտահանմանը լուրջ վնաս է հասցվում։

Թվում է, թե մեր քաղաքացիների մի մասը գոնե պետք է շահեր ներմուծվող ապրանքների գների իջեցմամբ կամ գոնե գնային կայունությամբ, բայց հակառակին ենք ականատես լինում։ 

Դրսից մասնավոր տարադրամային փոխանցումներ ստացողները, տեղում դոլարային եկամուտ կամ խնայողություն ունեցողները նախ կորուստ են ունենում դոլարը կամ եվրոն դրամի փոխանակելիս, բացի այդ՝ թանկացած գնով ձեռք են բերում տեղական ու ներմուծվող ապրանքները։ Հենց սա է կրկնակի թալանի մեխանիզմը, երբ կորցնում են հա՛մ տարադրամը փոխանակելիս, հա՛մ ապրանք կամ ծառայություն գնելիս։

Բայց սա «ժողովրդի իշխանությանը» չի հետաքրքրում։ Իրենք ինքնագովազդվում են երկնիշ տնտեսական աճով։ Աճ, որը պայմանավորված է արտաքին գործոններով, և որի ապահովման հետ իրենք կապ չունեն։ Աճ, որի արդյունքում աղքատներն ավելի վատ են ապրում, քանզի իրենց տնօրինած միջոցները խժռվում են խանութներում։

Սրանք հիմա արդարանում են, թե բա՝ միջազգային երևույթ է, ոչինչ չենք կարող անել։ Բայց կար ժամանակ, երբ ասում էին, որ գների աճը մոնոպոլիաներով է պայմանավորված։ Հիմա ասում են մոնոպոլիա չկա, բայց գնաճ կա։ «Ապագա կա»–ի պես։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan