Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի

Ադրբեջանցիները նոյեմբերի 5-ին Շուշի են մտել, ամսի 8-ին դեռ մարտեր էին ընթանում. Շուշիի քաղաքապետ

Թշնամու զինվորները նոյեմբերի 5-ին Շուշի են մտել, նոյեմբերի 8-ին դեռ քաղաքում մարտեր էին ընթանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Ներկայացնելով այդ օրերի զարգացումները, նա պատմեց. «Հոկտեմբերի 15-ից Շուշիում արդեն պարետային ժամ էր սահմանվել: Մենք դիրքերում էինք լինում, ես վաշտ էի ղեկավարում: Հոկտեմբերի 29-ին ինձ զանգեցին պետնախարարությունից եւ ասացին, որ ժողովրդին պետք է տարհանել: 12 ավտոբուս հատկացրեցին, տարհանել ենք Գորիս, նույն գիշերը ես վերադարձել եմ Շուշի:

Մեր վաշտը Քարինտակից լեռնաշղթայով բարձրացող ճանապարհի վրա էր: Նոյեմբերի 3-ին եղբայրս՝ Անդրանիկ Սարգսյանը, որ իմ տեղակալն էր, զանգեց, ասաց, որ վիճակը լավ չի էլոկտրացանցի մոտ գտնվող ճանապարհին, վաշտը պետք է գնա այնտեղ: Իրենք մեկնեցին, մոտավորապես 8,5 ժամ մարտ է ընթացել: Նոյեմբերի 4-ի առավոտյան ժամը 10-ին այդ դիրքը հանձնվեց, որովհետեւ հնարավոր չէր պահել, օգնություն չէր եկել, իրենք էլ շատ էին, մոտենում էին, որ դիրքը վերցնեն: Երկու զոհ ենք տվել, որից մեկը իմ եղբայրն էր:

Այդ ժամանակ արդեն թշնամին անցել է դեպի Իսայի աղբյուր: Հետագայում այդ անտառներով եկել, մտել են Շուշիի մատույցները: Ամսի 5-ին ժամը 6-ի կողմերն արդեն մի ջոկատ մտել էր Շուշի:

Ամսի 5-ին առավոտյան ես գնացել եմ լեռնաշղթա, տեսնելու, թե վիճակը ոնց է, համարյա 10 րոպե էր մնացել, որ 250 հոգի բարձրանան լեռնաշղթայի հարթակը: Այդտեղ մարտ վարեցինք 3 հոգով, մինչեւ եկավ օգնություն: Օգնությունը եկավ, այդ օրը ադրբեջանցիները նահանջեցին բավականին զոհ տալով: Մինչեւ ժամը 4-ը ես գտնվել եմ այդ լեռնաշղթայի վրա: Ժամը 5-ին Վազգեն Սարգսյանի արձանի մոտով իջել եմ Ստեփանակերտ, որ մեքենայիս անիվը սարքեմ ու վերադառնամ, բայց վերադառնալու ճանապարհին ինձ կանգնացրին, էլ չթողեցին բարձրանալ:

Մինչեւ նոյեմբերի 7-ին մերոնք կռվի մեջ են եղել: Որքան գիտեմ, նոյեմբերի 8-ին արդեն դիրքերը զիջվել է: Նոյեմբերի 8-ին արդեն իրենց դիպուկահարներն էին աշխատում, բերդի պատն էին վերցրել, պատի վրա էին, նաեւ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, բարձրունքները վերցրել էին»:

Արծվիկ Սարգսյանի խոսքով, կազմակերպվածության խնդիր կար. «Ես միշտ ասել եմ, որ Շուշիի հանձնումն սկսվել է Հադրութից, եթե այնտեղ դեմներն առնեին, չգային հասնեին Շուշիի մատույցները, Շուշին չէր հանձնվի: Մենք դիրքերում էինք, բայց պետք է կանոնավոր բանակ լինի: Կոնկրետ ես առաջին պատերազմից հետո զենք չէի վերցրել ձեռքս: Կանոնավոր բանակը չկար, կամ կոնկրետ զինվորներ կային, որ առանց հրամանատարի էին եկել լեռնաշղթա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ Շուշիից դուրս չբերեցին Վազգեն Սարգսյանի արձանը, նա պատասխանեց. «Ո՞վ էր սպասում, որ Շուշին պետք է հանձվի: Մարդկանց էլ, որ տարհանել ենք, ասել ենք՝ մի քանի օրից հետ եք գալու: Չենք մտածել, որ Շուշին հանձնվելու է: Այդպիսի բարձունքը չպետք է հանձնվեր, ուղղակի անկազմակերպվածություն է տիրել, խառնաշփոթ, անհասկանալի բաներ են կատարվել»:

Անդրադառնալով նրան, որ նախօրեին Շուշիում էր Ալիեւը, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Ես Ստեփանակերտում մի բնակարանում եմ ապրում, որ հենց Շուշիի տակն է: Երեկոյան տեսա, որ ցուցադրական հրավառություն են անում Շուշիում, որ մենք էլ տեսնենք: Դա բնական է, մենք էլ ենք ժամանակին այդպես արել, բոլոր տոները Շուշիում էինք նշում, համերգներ, փառատոներ: Վերջին շրջանում էլ լավ սարքվել էր քաղաքը, զարգացում էր ապրում, ջրամատակարարումը 24-ժամյա էր»:

Ինչ վերաբերում է նյութական ու հոգեւոր կորուստներին, նա նշեց. «Եկեղեցին ինչ ուներ, ամբողջը մնաց, 5 թանգարանից միայն 150 գորգերն ենք բերել, այդքան էլ մնացել է: Դրամի թանգարանն են հանել, մնացած ամեն բան մնացել է: Բնակիչներն էլ, ինչ ունեցել են, մնացել է: Մարդիկ են եղել, որ տնային շորերով են դուրս եկել, մտածել են՝ հեսա հետ ենք գալու, անգամ փաստաթղթեր, լուսանկարներ, ոչինչ չեն վերցրել: Անձամբ ես երկու տուն եմ սարքել, նպատակով, որ տղայիս բանակից հետո ամուսնացնելու եմ:

Ես հույսս չեմ կտրում, պետք է միասնական լինենք, ազգը նորից միավորվի, ինչպես 1988-ին է սկսվել, եւ հաջողություն կունենանք: Հիմա էլ մեր տղաները պատրաստ են, դուխը տեղն է, ասում են՝ օդը փակ լինի, մենք ամեն ինչ կանենք, թողնեն Բաքու կհասնենք: Բայց իրենց թիկունքում Թուրքիան է կանգնած»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan