Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Կապիտուլյացիայից՝ կրկնակի կապիտուլյացիա․ 30 քայլ՝ հայ ժողովրդին դեպի երկրորդ կապիտուլյացիան տանելու ճանապարհին

Բանակցությունների ձախողում և կապիտուլյացիայից՝ կրկնակի կապիտուլյացիա․ մեկ և երկու տարի առաջ հրապարակված գրառումները այսօր նույնքան ակտուալ են․․․
 
29․11․2020թ
Ինչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմ։
 
1.Հայտնի տեխնոլոգիաների կիրառմամբ զավթել իշխանությունը
2.Ի սկզբանե նսեմացնել Արցախյան ազատամարտի կարևորությունը՝ այն ստորադասելով «հեղափոխությանը» (օրինակ Սասուն Միքայելյան)
3.Հայտարարել, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններ չեն լինի, սակայն միանգամից սկսել ուղիղ բանակցել Ալիևի հետ (Դուշամբե, հայտնի բանագնացը...)
4.Հրապարակում հայտարարել, թե Արցախի հարցը լուծելու է այնտեղ հավաքված բազմությունը, ինչը միջազգային բանակցային պրակտիկայում չլսված հիմարություն էր
5.Բանակցային գործընթացից դուրս մղել բոլոր նախկին հայանպաստ ձեռքբերումները՝ օրինակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
6.Հայտարարել, որ բանակցությունները սկսում ես սեփական կետից՝ անտեսելով նախորդ տասնամյակների գործադրված ջանքերը (այդ թվում միջնորդների) և ունեցած առաջընթացը
7.Դուշամբեում ինչ որ ստվերային համաձայնության գալ հակառակորդի հետ, դա ներկայացնել որպես կարևոր ձեռքբերում, կրակոցների դադար՝ ընթացքում հակառակորդին թույլ տալով ամրացնել իր դիրքերը, միաժամանակ բթացնելով սեփական հանրության զգոնությունը
8.Միակողմանիորեն սեփական հանրությանը «նախապատրաստել խաղաղության» («փամփուշտներից զարդեր», «հանուն ոչնչի զոհեր» և այլն)՝ անտեսելով հակառակորդ երկրում ռազմատենչ հռետորաբանության խորացումը։ Նսեմացնել ազգային, քրիստոնեական արժեքները, ռազմա֊հայրենասիրական գաղափարախոությունը։ Քաղաքական դաշտը ողողել կեղծ օրակարգերով՝ կոծկելով մոտալուտ պատերազմի և ազգային աղետի վտանգը
9.Ամեն գնով վարկաբեկել սկզբում ԶՈՒ գեներալիտետի ինստիտուտը, այնուհետև ողջ բանակը, ելակով և շոուներով (ՍՈՒ 30֊ի սելֆիներ) թմրացնել ԶՈՒ զգոնությունը և ուշադրությունը շեղել իրական կարիքներից(այդ թվում որոշակի աշխատավարձի բարձրացման միջոցով)
10.Ստեղծել Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողով, կասկածի տակ դնել ապրիլյանի հաղթանակը և կրկին վարկաբեկել ԶՈւ֊ը
11.Պառակտել հասարակությունը (սևեր, սպիտակներ և այլն), թուլացնել պետական ինստիտուտներն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը (2019թ֊ին հայտարարեց, թե իբր պետական համակարգ գոյություն չունի ու ինչ որ գաղտնի զեկույց հիշեցրեց, ըստ որի իբր Հայաստանը ձախողված պետություն է)
12.Չնայած նրան, որ պնդում էս բանակցություններին Արցախի մասնակցության մասին՝ հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», դրանով թուլացնել բանակցային դիրքերդ, ներկայանալ որպես ապակառուցողական կողմ և մեկուսացնել քեզ ինչպես համանախագահների, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ Բացի այդ, դրանով լեգիտիմացնել հակառակորդի կողմից հնարավոր պատերազմի իրավունքը
13.Փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի՝ ՌԴ֊ի հետ՝ պետական համակարգը լցնելով հակառուսական տարրերով, խնդիրներ ստեղծել հարևանների հետ հարաբերություններում (Վրաստանի հետ հայտնի կորոնասկանդալը, Իրանի հետ կապված՝ Իսրայելում դեսպանատան բացումը, Սուլեյմանիի սպանության ժամանակ ցուցաբերած տարօրինակ վարքագիծը), այդպես էլ չկարողանալ սելֆիներից զատ նորմալ հարաբերություններ ստեղծել մյուս ուժային կենտրոնների հետ՝ ԱՄՆ, ԵՄ, ՉԺՀ
14.Ներքաշվել աշխարհաքաղաքական խաղերի մեջ (Բոլթոն, անդամակցությունը կրոնական ազատության միջազգային դաշինքին և այլն )
15.Պարբերաբար հրապարակել գաղտնիության էլեմենտներ պարունակող տվյալներ՝ ԶՈՒ աշխատավարձերի հրապարակմամբ, ռազմավարական պահուստների մասին հրապարակմամբ Համաճարակի սկզբում, վերակենդանացման բաժանմունքների, հիվանդանոցային մահճակալների տվյալների հրապարակում և այլն
16.Մասնակցել Մյունխենի խայտառակ շոուին, ներկայանալ բացարձակ ոչ կոմպետենտ դիրքերից՝ միջազգային հանրության շրջանում ամրապնդելով ադրբեջանական կողմի փաստարկները
17.Մյունխենյան ձախողումից հետո սեփական հայեցողությամբ ներկայացնել ինչ որ կետեր, հայտարարել թե դրանք են բանակցային օրակարգը և հերթական հարվածը հասցնել բանակցային գործընթացին
18.Պարբերաբար հակառակորդ երկրի առաջնորդին անվանել կիրթ, կառուցողական, սակայն քո երկրի նախորդ բանակցողներին ներկայացնել որպես հանցագործներ, ինչը նույնպես ուժեղացնում էր Ալիևի բանակցային դիրքերը
19.Արցախյան ազատամարտի համար կարևոր և սիմվոլիկ օրերին կազմակերպել ազատամարտի առաջնորդների դատավարությունները (Խոջալուի օպերացիայի օրը, Շուշիի գրավման օրը)՝ կրկին հարված հասցնելով ազատամարտի՝ որպես պետականաստեղծ և գաղափարախոսական կարևոր գործոնի հեղինակությանը
20.Ձախողել հակահամաճարակային պայքարը և երկիրը կանգնեցնել սոցիալ֊տնտեսական, առողջապահական կոլապսի առաջ
21.Ընդունել անհասկանալի և տարօրինակ ազգային անվտանգության ռազմավարություն՝ դրանում խուսափելով Արցախի Հանրապետություն բառակապակցության օգտագործումից և սխալ ուղերձներ հղելով հարևան ու դաշնակից երկրներին, հակառակորդներին, աշխարհին։
22.Առհասարակ, հարվածի տակ դնել Արցախի սուբյեկտայինությունը (պարոն մարզպետ, դրոշի բացակայությունը և այլն...)
23.Հուլիսյան սահմանային մարտերը ուռճացնել, համեմատել ապրիլյան պատերազմի հետ, ձևավորել էյֆորիա, այնուհետև, տեղյակ լինելով լայնամասշտաբ պատերազմի մոտալուտ վտանգի մասին(տես ԶՈւ Գլխավոր շտաբի պետի վերջին հայտարարությունը այս թեմայով), իմանալով, որ պատերազմին ներգրավված է լինելու Թուրքիան, և պետությունը ի վիճակի չի լինելու երկար դիմակայել դրան (տես նույն հայտարարությունը), կազմակերպել ուռճացված արարողություն (աննախադեպ քանակի շքանշանների և կոչումների հանձնման արարողությունը)՝ ավելի գրգռելով հակառակորդի ռևանշիստական ծրագրերը
24.Փորձել կրկին թելադրել սեփական բանակցային կետերը (հուլիսի մարտերից հետո կառավարության նիստի ժամանակ հրապարակած կետերը)՝ այս անգամ անդառնալիորեն տապալելով բանակցային գործընթացը
25.Անհասկանալի հաճախականությամբ փոփոխել այնպիսի կարևոր պաշտոնյաների, ինչպիսիք են ԳՇ պետը, ԱԱԾ տնօրենը
26.պատերազմից առաջ հասունացել ներքաղաքական խորը ճգնաժամ(ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ)
27.Պատերազմի նախօրեին ԱԱԾ տնօրենի շուրթերով տարօրինակ ուղերձ հղել միակ դաշնակցի՝ ՌԴ֊ի ռազմա֊քաղաքական ղեկավարությանը(հայտնի դոսյեն և դրա հիման վրա ԱԱԾ֊ում քրեական գործի հարուցումը)
28.Անտեսելով մոտալուտ պատերազմը՝ դրանից օրեր առաջ հանրությանը կերակրել մինչև 2050թ հեքիաթներով և կրկին մեծ շոու կազմակերպել
29.Պատերազմից օրեր առաջ անցնել Ալիևի հետ անձնական բնույթի հրապարակային լեզվակռվի(կրկին իմանալով և հանձին ԶՈւ ԳՇ պետի զգուշացված լինելով ռազմական գործողությունների մեկնարկի բոլոր կործանարար հետևանքների մասին)
30.Ըստ էության անտեսել ՄԱԿ֊ի ԳԱ ամբիոնից միջազգային հանրությանը պատերազմի նախապատրաստելու և պատասխանատվությունը Հայկական կողմի վրա դնելու Ալիևի քայլերը, հանդես գալ խիստ անհամարժեք պատասխաններով ու գործելաոճով
Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմի 44 օրերին և ինչպես հասանք կապիտուլյացիայի, դրա մասին բազմաթիվ են վերլուծությունները, այդ մասին դեռ երկար կխոսվի և բազմաթիվ բացահայտումներ կլինեն։ Ես ընդամենը փորձեցի հակիրճ ներկայացնել, թե ըստ իս ինչը հանգեցրեց բանակցային գործընթացի տապալմանը և ի սկզբանե կապիտուլյացիոն պատերազմին(կրկին տես ԳՇ պետի հայտարարությունը)։
 
11․11․2021թ
Կապիտուլյացիայից՝ կրկնակի կապիտուլյացիա․ 30 քայլ՝ հայ ժողովրդին դեպի երկրորդ կապիտուլյացիան տանելու ճանապարհին։
 
Անցյալ տարի, 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9/10-ի փաստացի կապիտուլյացիայից կարճ ժամանակ անց ֆեյսբուքում մի գրառում էի կատարել «Ինչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմ» վերնագրով։ Գրառման շրջանակներում փորձել էի հակիրճ նկարագրել այն հիմնական քայլերը, որոնք ընդամենը 2,5 տարում Արցախյան երկու պատերազմներում հաղթանակած և բանակցային սեղանի շուրջ ամուր դիրքեր ունեցող մեր երկիրը կանգնեցրին աղետալի պատերազմի և կապիտուլյացիայի փաստի առաջ (նորից տեղին է հիշել, որ Ալիևը Ապրիլյան պատերազմից հետո դժգոհում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ նշել է, որ նախքան պատերազմը բանակցությունների տրամաբանության շրջանակներում Քարվաճառն ու Լաչինը հավերժ մնալու էին հայկական վերահսկողության ներքո)։
 
Անցել է շուրջ մեկ տարի, սակայն ազգային ողբերգության մեղավորները և/կամ պատասխանատուները(իրենց իսկ բնորոշմամբ), հայ ժողովրդին հետևողականորեն տանում են դեպի կրկնակի կապիտուլյացիա։ Եթե արցախյան առաջին պատերազմում պարտվելուց հետո Ադրբեջանը անշեղորեն պատրաստվում էր ռևանշի, մեզ ներկայումս հետևողականորեն ուղղորդում են դեպի նոր պարտություններ։
 
30 քայլ՝ հայ ժողովրդին դեպի երկրորդ կապիտուլյացիան տանելու ճանապարհին․
 
1- Նույնիսկ կապիտուլյացիայի փաստաթղթում տեղ գտած՝ հայկական կողմի շահերից բխող կետերը կյանքի կոչելու անկարողություն կամ ցանկության բացակայություն (զորքերը կանգնում են իրենց տեղերում, գերիների վերադարձ և այլն)
2- Ադրբեջանի բոլոր պահանջների անհապաղ իրականացում՝ առանց հայկական կողմի նվազագույն և գոնե մարդասիրական պահանջների բավարարման
3- Խաղաղասիրության և պարտվողականության միակողմանի քարոզ
4- Պատերազմի և պարտության ողջ մեղքն ու պատասխանատվությունը բանակի, ժողովրդի, նախկինների, ռուսների և այլոց վրա դնելու փորձեր
5- ձախողումների համար քաղաքական պատասխանատվության բացակայություն(որի արդյունքում, հատկապես հունիսյան ընտրություններից հետո փորձ է արվում սեփական ռազմա-քաղաքական սխալների և ժողովրդի մի հատվածի ընտրության պատասխանատվությունը դնել ողջ հայ ժողովրդի վրա՝ այդպիսով լեգիտիմացնելով հնարավոր հետագա զիջումները)
6- Պատերազմի հետևանքով կորցրածի արժեզրկում՝ դրանով փորձելով մեղմել ազգային ողբերգության և ահռելի կորուստների գիտակցումը և դրա ազդեցությունը հանրային ընկալումների վրա(Շուշին դժբախտ և դժգույն, Սանասար-Բաղդասար, ամայի տարածքներ, նախորդ 30 տարի ոչինչ չի արվել Արցախում և այլն)
7- Եռակողմ հայտարարության մեջ տեղ չգտած՝ Ադրբեջանի այլ պահանջների կատարում, օրինակ ականապատման քարտեզների հանձնում, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է կատարել պաշտոնապես ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանի պահանջի կատարումը հեշտացնելու է Արցախի օկուպացված տարածքների յուրացումը Ադրբեջանի կողմից, բարդացնելու մեր պաշտպանական հնարավորությունները, հիմքեր է ստեղծում Ադրբեջանից նորանոր պահանջների և գերիների շուրջ առևտուր նախաձեռնելու համար։ 
8- Բանակի գլխատում (գեներալիտետի և ողջ ղեկավար կազմի փոփոխություն, ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման խոստումներ, քրեական գործեր)
9- Առաջնագծի անմխիթար վիճակ, պատերազմից մեկ տարրի անց տարրական պայմանների բացակայություն
10- Հայաստանում և Արցախում անուշադրության մատնված ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ ճանապարհներ, բարձունքներ, ռեսուրսներ (այդ թվում ջրային), որոնց մի մասը այսօր օկուպացվել են ադրբեջանցիների կողմից
11- Հրաժարում պահանջատիրությունից(գոնե Շուշիի, Հադրութի մասով)
12- Ճանապարհների ապաշրջափակման շուրջ նոր հայտարարություն՝ առանց գերիների խնդրի ու Ադրբեջանի կողմից նոր տարածքների օկուպացիայի խնդիրների լուծման(Շուռնուխ, Գորիս-Կապան ճանապարհ, Արցախի որոշ բնակավայրերի օկուպացիա)
13- Հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների՝ այդ թվում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի աստիճանաբար դուրսմղում ՄԽ շրջանակներում պաշտոնական բանակցային օրակարգից(2021թ-ի ապրիլից ի վեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում այդ սկզբունքները չեն հիշատակվում)
14- Անադեկվատ արձագանք Ադրբեջանի ներխուժմանը ՀՀ սուվերեն տարածք, ռազմավարական բարձունքների և օբյեկտների զբաղեցմանը
15- Ադրբեջանի սադրանքների նկատմամբ անտարբեր վերաբերմունք, անպատժելիության մթնոլորտի ձևավորում(վերջին օրինակը նոյեմբերի 9-ին քաղաքացիական անձի սպանություն է Շուշիի մատույցներում)
16- Ադրբեջանի հետ դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալու հարցում ավելորդ շտապողականություն
17- Այսպես կոչված տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հանձնառության ստանձնում, այն դեպքում, երբ մյուս կողմերի հռետորաբանությունը բոլորովին այլ տրամաբանություն ունի։ Երբ դու տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հանձնառություն ես վերցնում քո վրա, չունենալով դրա համար անհրաժեշտ ոչ կշիռ, ոչ ռեսուրս, ոչ էլ միջավայր, ապա այդ հանձնառության ձախողման պատասխանատվությունն ու ծանր հետևանքները նույնպես ինքդ ես կրելու(տվյալ դեպքում ՀՀ և Արցախի քաղաքացիները)
18- Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման հարցում ավելորդ նախաձեռնողականություն և շտապողականություն (Էրդողանի հայտարարությունը, որը պաշտոնապես չի հերքվել ՀՀ իշխանությունների կողմից), այն էլ միջնորդավորված Վրաստանի կողմից, այն էլ իմանալով Թուրքիայի նախապայմանները։ Ընդ որում՝ անտեսելով Թուրքիայի ակտիվ մասնակցությունը Արցախյան վերջին պատերազմին, այնինչ թվում էր, թե այդ հանգամանքը առհասարակ անհնարին պետք է դարձներ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը առաջիկա տարիներին
19- Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացից առաջ իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերով հայկական կողմի համար կենսական հարցերի շուրջ ոչ հայանպաստ դիրքորոշումների արտահայտում (այսպես կոչված «անկլավների», այս կամ այն բնակավայրի իբրև ադրբեջանական պատկանելության, ադրբեջանական տեղանունների օգտագործում և այլն)
20- Արցախի սուբյեկտայնության վերջնական ոչնչացման փորձեր․ Արցախի հետ բարձր մակարդակի քաղաքական կապի գրեթե խզում՝ կենտրոնանալով հիմնականում հումանիտար և տնտեսական հարցերի շուրջ(բարձր մակարդակով այցերի բացակայություն, ռազմավարական փաստաթղթերից և կառավարության ծրագրից Արցախի սուբյեկտայնությունը խորհրդանշող տերմինների անտեսում(օրինակ «Արցախի Հանրապետություն») և այլն)
21- Արցախում տեղի ունեցող գործընթացների հիմնական պատասխանատվությունը ռուս խաղաղապահների և ՌԴ-ի վրա դնելու փորձեր՝ կասկածի տակ դնելով ՀՀ՝ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը և անհրաժեշտության դեպքում վերջինիս պաշտպանելու լեգիտիմ իրավունքը
22- Արցախի ճակատագրով մտահոգ մարդկանց ռևանշիստներ անվանելու, հնարավոր ռևանշը, ազգային զարթոնքը և արդարության վերականգնումը ի բնե ոչնչացնելու և կանխելու փորձեր
23- Պատերազմի ռիսկի արդարացմամբ նորանոր զիջումների գնալու պրակտիկայի ձևավորում, ինչը Ադրբեջանին և Թուրքիային ավելի անկաշկանդ և սանձարձակ վարքագիծ դրսևորելու հնարավորություն է տալիս
24- Մի կողմից Հայաստանի և Արցախի անվտանգության ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելով, մյուս կողմից աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշվելու՝ իշխանությունների փորձերը, երկրում սողացող հակառուսական քարոզչության խրախուսումը մերձիշխանական շրջանակների կողմից
25- Պատերազմի ավարտից մեկ տարի անց պատերազմում կրած ռազմական և այլ նյութական կորուստների վերականգնման հստակ ռազմավարության բացակայություն, ռազմական ծախսերի չնչին ավելացում, մինչդեռ այդ տեմպերով նույնիսկ նախապատերազմական ներուժի վերականգնման համար տասնամյակներ կպահանջվեն, այնինչ հակառակորդը շարունակում է առաջանցիկ տեմպերով զինվել
26- Հայաստանից և Արցախից սարսափելի արտագաղթի հոսքը կանգնեցնելու անկարողություն, երկրում համավարակի սարսափելի պատկեր, որի արդյունքում ժողովրդագրական ցուցանիշների կտրուկ վատթարացումը էլ ավելի է մեծացնելու Հայաստանը վերջնականապես ծնկի բերելու՝ թշնամիների ցանկությունը
27- Ազգային գաղափարախոսության և արժանապատվության վերականգնման ուղղությամբ որևէ ռազմավարության, պետական մակարդակով որևէ քարոզի բացակայություն, այնինչ Արցախի կորստով երկրում ձևավորվել է գաղափարական վակուում
28- Հետպատերազմյան բազմաթիվ խնդիրները ազգային միասնության և համախմբման միջոցով լուծելու փոխարեն՝ հասարակության բևեռացման էլ ավելի խորացում, հարաբերությունների վատթարացում Սփյուռքի բոլոր ավանդական հայկական կառույցների հետ, որոնք կարող էին մեծ դեր խաղալ հետպատերազմյան դիվանագիտական ջանքերի արդյունավետության բարձրացման հարցում
29- Ադրբեջանի գործողությունները կոշտ քննադատող և միջազգային հարթակներում թուրք-ադրբեջանական հանցագործությունների բարձրաձայնող միակ պաշտոնյայի՝ ՄԻՊ-ի դեմ գրոհների, հարձակումների կազմակերպում պետական գերատեսչությունների և իշխանության ներկայացուցիչների կողմից
30- ՀՀ տարածքով Ադրբեջանին դեպի Նախիջևան և Թուրքիա «միջանցքի» տրամադրման հարցում իշխանությունների պատրաստակամությունը, գործնական քայլերի իրականացում(անկախ կողմերի մեկնաբանություններից, փաստն այն է, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, դրա անվտանգությունը երաշխավորելու են ռուս սահմանապահները, այլ ոչ թե հայ)։ Այդ ճանապարհը հետագայում կարող է դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու «լեգիտիմ» հիմք՝ սկիզբ դնելով Հայաստանի վերջնական և անդառնալի կապիտուլյացիային։
Այս ընթացքը մեզ տանելու է համազգային աղետի։ Անհասկանալի է հայ ժողովրդի կեցվածքը․ ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, որ 100 տարի չէր մոռանում Հայոց ցեղասպանությունն ու թուրքերի բարբարոսությունները, չեր հրաժարվում պահանջատիրությունից, պայքարում էր պատմական արդարության վերականգնման համար, ընդամենը մեկ տարում մոռանա թուրք-ադրբեջանական ոչ պակաս սարսափելի ոճիրները 44-օրյա պատերազմի ժամանակ, աչք փակի ամենօրյա սադրանքների վրա և պատրաստվի թուրքերի հետ «արյունոտ առևտրի» մոտալուտ «բերկրանքին»։
 
Դերենիկ Խաչատրյան
Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ,
«Լույս» Հիմնադրամ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan