Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Կարեն Անդրեասյանին Փաշինյանն է թիկնապահներ տրամադրել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Օրերս ականատես եղանք, թե ինչպես է ժամը 18։00-ին՝ օրենքով սահմանված աշխատանքային ժամի ավարտին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը լքում աշխատավայրը։ Այդ ընթացքը իր ձևով միջնադարյան ծիսակատարության էր նման, երբ թագավորներին պալատականները ճանապարհում էին ինչ-որ տեղ, օրինակ՝ որսի։ Կարեն Անդրեասյանի հետ միասին ԲԴԽ շենքից դուրս եկան շենքի անվտանգությունը հսկող մի քանի աշխատակիցներ, ապա ԲԴԽ նախագահին սպասարկող ծառայողական «նժույգը»` Toyota Land Cruiser-ը մտավ ԲԴԽ բակ, հասավ շենքի մուտքի դռներին, կանգնեց դռների մոտ 2 մետր հեռավորության վրա, ապա մեքենայից իջան սևազգեստ մարդիկ, Անդրեասյանի համար հատուկ բացեցին մեքենայի դուռը, նա նստեց, փակեցին ու արագ մեկնեցին։ Տեսարանն, ինչ խոսք, տպավորիչ էր։ 

Բանն այն է, սակայն, որ, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետական պահպանություն սահմանվում է 3 պաշտոնյայի՝ վարչապետի, Հանրապետության նախագահի, և Ազգային ժողովի նախագահի համար, հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ԲԴԽ նախագահը շրջում թիկնապահներով։ 

Մենք գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել, թե ինչ իրավական ակտի հիման վրա է Անդրեասյանին թիկնազոր տրամադրվել։ Հետաքրքրվել էինք նաև, թե քանի՞ թիկնապահ է նրան հսկում, ովքե՞ր են այդ թիկնապահները՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցնե՞ր են, թե՞ Անդրեասյանն ինքն է իր համար մասնավոր պահնորդական ծառայություն վարձել, հարցրել էինք նաև, թե ԲԴԽ նախագահի ինչի՞ն են պետք թիկնապահները, արդյոք նրա անվտանգությանը սպառնացող ռեալ վտանգ կա՞, որի մասին նա տեղյակ է։ 

Մեր այս հարցերին ի պատասխան՝ ԲԴԽ-ից հետևյալ պարզաբանումն են ուղարկել․ 

«Ի պատասխան 2022 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ նախագահին հասցեագրված Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաների պահպանությունն իրականացվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով։ Բարձարագույն դատական խորհրդի նախագահի պահպանությունն իրականացվում է վերոհիշյալ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ՀՀ վարչապետի որոշման հիման վրա, որը, ըստ նույն օրենքի, ենթակա չէ հրապարակման: Պետական պահպանության ծառայությանն առնչվող հավելյալ հարցերը կարող եք հղել իրավասու մարմնին»,- պատասխանել են ԲԴԽ-ից։ 

Փաստորեն ստացվում է, որ Անդրեասյանին վարչապետ Փաշինյանի հրամանով են թիկնազոր տրամադրել։ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը իր նշանակման «առաջին օրվանից հրաժարվել է պետական պահպանության ծառայության ծառայություններից, թիկնապահներից, ուղեկցող մեքենայից»։

Մենք նրան հարցրինք՝ իսկ ինչո՞ւ է հրաժարվել. «Որովհետև, ամենաառաջինը` չեմ արել այնպիսի բան, որի համար ես վախենայի, և մինչև վերջին օրն էլ թիկնապահի ծառայությունից չեմ օգտվել։ Ոչ մեկից չեմ վախեցել, չեմ արել այնպիսի բան, որի համար մտահոգվեի, կամ վախեցած լինեի»,- պատասխանեց Վարդազարյանը։ 

Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ էության, դատական իշխանության ղեկավար ստորաբաժանումն է, իսկ, ինչպես գիտենք, դատական իշխանությունն անկախ է օրենսդիր և դատական իշխանություններից։ Վարդազարյանին հարցրինք՝ վարչապետի կողմից ԲԴԽ նախագահին պետական պահպանություն տրամադրելը արդյոք դատական իշխանության անկախությունը չի՞ նվազեցնում. «Չեմ կարծում, որ անկախության վրա թիկնապահ ունենալը կարող է ազդել, դրանք փոխկապակցված չեն։ Այսինքն՝ բարձրագույն դատական խորհրդի անդամ նախագահը որոշում ընդունելիս դժվար թե վախենա կամ կախված լինի թիկնապահների առկայությունից կամ բացակայությունից»,- պատասխանեց Վարդազարյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan