«Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
16
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Պատերազմ Արցախում
Չհաջողված ընթրիք ու վաստակած հայհոյանք․ ինչի՞ց են վախեցած ՔՊ-ականները. «Կարճ ասած» (տեսանյութ) «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան Փաշինյանի ստախոսությունը մերկացնող տեսանյութը 2 օրում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ) Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան

Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ում գեներացվող հակառուսական քարոզչությունը. Ներկա իրադարձությունները կարող են շատ վատ երևույթների նախերգանքը լինել.Sputnik Արմենիա

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պնդմանը, ըստ որի` Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության իր վեկտորը։
 
Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ դեռ կլինեն դրվագներ, երբ ՀՀ արևմտյան գործընկերները կփորձեն կասեցնել այն գործընթացը, որը նշմարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի հայտարարությունը։
 
Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն պնդում է, որ Հայաստանի «վաղեմի կողմնորոշումը» դեպի Ռուսաստան և ՀԱՊԿ անբավարար եղավ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի իրադրությունն ազդում է Հարավային Կովկասի վրա և ավելի է բարդացնում տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԵԽ կոմիտեում կարծում են, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության վեկտորը։
 
«Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի հայտարարությունն արդյոք միջամտություն չէ՞ ներհայաստանյան գործերին և փորձ չէ՞ արդյոք ուղղորդել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Արդյոք ԵԽ–ն դրանով կոպտորեն չի՞ ոտնահարում մեր երկրի ինքնիշխանությունը»,– հռետորական հարցապնդումներ արեց քաղաքագետը։
 
Մաթևոսյանի դիտարկմամբ` ամեն ոք տեսնելով, որ Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ տարբեր հարցերում, փորձում է իր համար հնարավորինս շատ զիջումներ կորզել` սեփական շահերից ելնելով։ Ըստ նրա` տվյալ համատեքստում Արևմուտքի մոտեցումը դառնում է շատ տրամաբանական։
 
«Այդուհանդերձ, ոչ միայն Արևմուտքում, այլև Ռուսաստանում ՀՀ գործող իշխանության վերաբերյալ պարբերաբար կա մտավախություն առ այն, որ վերջինս իր վրա վերցրած պարտավորությունները կամ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները կարող է կյանքի չկոչել, հետևաբար հասկանալի է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձելու են գնալ այն պարտավորությունների կատարման հետևից, որոնք հայկական կողմը ստանձնել է նախապես»,– ասաց մեր զրուցակիցը։
 
Քաղաքագետի կարծիքով` երբ ինքնիշխանությունը հանվում է աճուրդի, նման դրսևորումները դառնում են հաճախակի։ Հայաստանը ֆունդամենտալ կերպով շարժվում է դեպի մի հանգրվան, որտեղ դառնալու է կռվախնձոր ՌԴ–ի ու Արևմուտքի միջև և եթե ներկա փուլում այդ հակասությունը տեսանելի է միայն դիվանագիտական ասպարեզում, ապա դեպքերի նման շարունակության դեպքում հակասությունները կարող են ունենալ այլ դրսևորումներ, ինչպես եղավ Սիրիայում և Ուկրաինայում։ Մաթևոսյանի պնդմամբ` ներկա իրադարձությունները կարող են ապագա շատ վատ երևույթների նախերգանքը լինել։
Մեր զրուցակցի գնահատմամբ` Արևմուտքը փորձում է Հայաստանում գեներացվող հակառուսական քարոզչությունն այս փուլում օգտագործել` այն դիտարկելով որպես պատմական հնարավորություն Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում դատապարտել էին «Ռուսաստանի մասնակցությունը հակամարտություններին ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված պետությունների տարածքում»:
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan