Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Օգտագործելու ենք բոլոր լծակները, որպեսզի կանգնեցնենք դեպի թշնամին հակված իշխանությունների գործողությունները. արցախցի պատգամավոր

Բոլորը պետք է հստակ հաշվի նստեն արցախցու հետ եւ պետք է մերժվի շրջանառվող արեւմտյան տարբերակը, որում Արցախը մնում է Ադրբեջանի կազմում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի եւ ԱԺ արտահերթ նիստի մասին:

«Հայաստանի իշխանությունները չեն մանեւրում եւ ուղիղ տեքստով ասում են այն, ինչի հասել են եւ ինչ են պատրաստվում անել: Բոլորս գիտենք, որ մոտ ապագայում պետք է այդ խաղաղության պայմանագիրը կնքվի: Կա շրջանառվող 2 տարբերակ, մեկը հավաքական Արեւմուտքի տարբերակն է, որտեղ փաստացի Արցախը բռնակցվում է Ադրբեջանին եւ կա ռուսաստանյան տարբերակը, որտեղ խաղաղության օրակարգը դիտարկվում է արցախյան խնդրից առանձին գործընթաց, որը բնականաբար, ընդունելի տարբերակ է, սակայն վերջին հանդիպումները եւ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք ընդունում են հավաքական Արեւմուտքի տարբերակը, ըստ էության գնում են Ադրբեջանի օրակարգով: Ցավալի է նշել, որ իրականում նույնականացված են Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգերը: Ելնելով դրանից հստակ հանրային պահանջ կար քայլեր ձեռնարկելու, դրա դեմն առնելու, եւ երկրորդ՝ պետք է վերջապես հնչի Արցախի կարծիքը դիրքորոշումը եւ դրա համար քիչ է Արցախի իշխանությունների կարծիքը, պետք է ժողովուրդը հավաքվի եւ ասի իր կարծիքը»,-ասաց նա` նշելով, որ բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են այս որոշման հարցում:

Պատգամավորի խոսքով` հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի կողմից ազդակները միանշանակ են եւ ի շահ Արցախի են, ի շահ հիմնախնդրի կարգավորման են, ինչը չեն տեսնում ոչ Արեւմուտքից, ոչ առավել եւս ՀՀ իշխանություններից:

«Այս առումով ակնկալիքները բավականին մեծ են, եւ հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը կկարողանա ճնշում գործադրել եւ Ադրբեջանի ղեկավարի վրա եւ ցավք սրտի, ՀՀ վարչապետի վրա եւ կարողանա այնպես անել, որ չընդունվի արեւմտյան տարբերակը, այլ ռուսական տարբերակը, որը այս դեպքում փրկօղակ է Արցախի համար: Մենք այլեւս կանգ չենք առնելու, որովհետեւ կորցնելու բան էլ չունենք, արցախցին պետք է վերահաստատի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, օգտագործելու ենք բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները, որպեսզի կանգնեցնենք դեպի թշնամին հակված իշխանությունների գործողությունները, սա մեծ ցավով եմ ասում»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan