Նախարարը չի բացառում բուհերի շենքերը մասնավորին վարձով տալու տարբերակը
Դիտել նաև
Հայաստան է այցելում Հունաստանի պաշտպանության նախարարը
Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին
Ինչե՜ր կբացահայտվեն ՔՊ-ի իշխանազրկումից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ)
Վահան Քերոբյանը 2 տարի ուշացավ. «թրաֆիկինգի» ենթարկված մի նախարարի պատմություն (տեսանյութ)
Սկանդալ Փաշինյանի կառավարությունում, ընկել են երդվյալ յուրայինների ետևից, էկոնոմիկայի փոխնախարարի բերման ենթարկվելու լուրերը հաստատվում են
Բուհերը Աշտարակ տեղափոխելուց հետո համալսարանների շենքերը կշարունակեն գործել՝ իրավիճակից կախված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Կան տարբեր տարբերակներ, քննարկվում է, որ շենքերը մնալու են բուհերի բալանսում։ Տարբերակների մեկն է՝ կապիտալի անձեռնմխելի հիմնադրամը, այսինքն բուհը կարող է կուտակել որոշակի գումարներ այդ հիմնադրամում, որոնք պետք է ծախսվեն միմիայն կրթական նպատակներով»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ քննարկվող տարբերակների մեջ մտնո՞ւմ է մասնավորին վարձով տալը, Դումանյանն ասաց՝ դա ևս տարբերակ է։