Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ)
15
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Պատերազմ Արցախում
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ «Ինքնիշխանները». ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած» Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատմանը վերաբերող հարցեր Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Մարզերից եկող ուսանողների համար դասի գալն արդեն արժե 1000 դրամ, դա աբսուրդ է․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ուսանողները միացան բոյկոտին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի քայլերը Սպասվում է ձյուն Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մոտավորապես այսպես՝ «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ կանգնեք, յանի դիմավորում եք ինձ»»․ Կարեն Վրթանեսյան Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) «Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում «Առանց Արցախի՞ եք քարտեզներ թողարկում»․ «Դե մեզ այդպես են հրահանգել» Հիմա հասկանալի է, թե ինչո՛ւ է Նիկոլը Երևանում թանկացնում ուղեվարձը Հայաստանը դարձել է քաղաքական մուրացիկ. Կարեն Միրզոյան Ու էս վիճակը կոչվում է տրանսպորտի բարեփոխում (տեսանյութ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բա ասում էիք Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

Այն, ինչ չհաջողվեց Թուրքիային 1999-ի հոկտեմբերի 27-ին, հաջողվեց՝ 2018-ի ապրիլին

23 տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովում հենց նիստի  ժամանակ, ահաբեկչական խմբի կողմից գնդակահարվեցին երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, մի շարք պատգամավորներ և նախարարներ:

Այդ սպանդը շարքային ահաբեկչություն չէր և կազմակերպված չէր մեկ խմբի կողմից: Նրանք լոկ կատարողներն էին: Իրենց պատվիրատում դրսում էր: Այդ սպանդի նպատակը մեկն էր, նախ գլխատել երկիրը, զինված պառակտում մտցնել, որը, ըստ այդ սցենարի, պետք է հանգեցներ քաղաքացիական պատերազմի: Դրա արդյունքում Հայաստանը պիտի հայտնվեր քաոսի մեջ, որից էլ պետք է օգտվեր Ադրբեջանը: Այս սցենարի հեղինակը Թուրքիան էր:

Ինչպես հայերը օգտվեցին Ադրբեջանի 1993-94 թվականների քաղաքացիական խժդժություններից, ապա 1999-ին Անկարայի պատկերացմամբ Ադրբեջանը պիտի օգտվեր Հայաստանի սպասվող քաոսային վիճակից: Հենց դրա համար էին կազմակերպել 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդը: Ենթադրվում էր, որ այդ ահաբեկչությունից հետո, ՀՀ զինված խմբավորումները պիտի իրականացնեին պետական հեղաշրջում և երկրում սկսվեր քաղաքացիական պատերազմ:

Բացի այդ, Անկարայում շատ լավ գիտակցում էին, թե ինչ հանրային, քաղաքական թռիչք ունեցավ Վազգեն Սարգսյանը: Նրան թուրքերը համեմատում էին իրենց Աթաթուրքի հետ և համոզված էին, որ նրա վերացմամբ Հայաստանը կզրկվեր իր այն ապագայից, որին հասան թուրքերը Աթաթուրքի ժամանակ: Հետաքրքիր է, որ այն ժամանակ էլ՝100 տարի առաջ, Աթաթուրքի դեմ կազմակերպվեց մահափորձ, բայց անհաջող: Կազմակերպիչները  բրիտանացիներն էին, սակայն,  նրանց դա այն ժամանակ չհաջողվեց:

Սակայն թուրքերին չհաջողվեց հասնել իրենց նպատակին 1999-ի հոկտեմբերին: Քանզի այդ մեծ աղետից հետո, այնուամենայնիվ Հայաստանում չբռնկվեց քաղաքացիական պատերազմ: Ճիշտ է Վազգենն արդեն չկար, բայց բախումներ նույնպես չեղան: Այսպիսով կարող ենք ասել, որ Անկարային մասնակիորեն հաջողվեց հասնել իրենց նպատակին: 1999-ից հետո Հայաստանը ոչ միայն չընկճվեց, այլև թռիչքային նոր զարգացում ապրեց: Իսկ Ղարաբաղի հարցում ութ տարի անց հաջողվեց բեկում մտցնել, որի արդյունքում միջազգային հանրությունը ստիպված եղավ փոխել իր դիրքորոշումը և ընդունել այն դրույթը, ըստ որի, Ղարաբաղը կարող է ինքնորոշվել Ադրբեջանից դուրս՝ հանրաքվեի միջոցով:

Դրանից հետո, Թուրքիյաի անվտանգության խորհուրդը 2015-ին ընդունեց գաղտնի մի փաստաթուղթ Հայաստանի և Հունաստանի վերաբերյալ: Այդ գաղտնի փաստաթղթի մասին պատահականորեն հայտնի դարձավ 2020-ի գարնանը, երբ թուրք փաստաբաններից մեկի ձեռքին էին հայտնվել այդ փաստաթղթերը:

Պարզվեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես հրահրվել էր Թուրքիայի կողմից, բայց նույնպես դա արդյունք չբերեց Անկարային: Հայաստանի և Արցախի բանակները այն ժամանակ դեռ կազմաքանդված չէին, ինչպես դա միտումնավոր իրականացվեց 2018-ի պետական հեղաշրջումից հետո:

2018-ի հեղաշրջման մասին  թուրքական գաղտնի փաստաթղթերը դեռ բացահայտված չեն, սակայն կարծում ենք, որ դա ընդամենը ժամանակի հարց է լինելու: Քանզի Նիկոլ Փաշինյանի գործողությունները, սկսած 2018-ին ցույց է տալիս մեկ բան, այն է նրա բոլոր քայլերը հետապնդում էին ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Դրանք արդեն անհերքելի փաստեր են, որոնք ընարավոր չէ հերքել:

Փաշինյանն իր քայլերով հասել է իր տրամաբանական ավարտին: Նա արդեն կործանել է Արցախը, հերթը Հայաստանին է հասել:

Այն, որ դա նրան չի հաջողվելու հասկանալի է, քանզի մեկ մարդը չի կարող մի ողջ ժողովուրդ կործանել: Բայց մեզ հայերիս համար ամոթ է, որ մենք հասել ենք այս նվաստացուցիչ մակարդակի:

Աշխարհը մեզ վրա ծիծաղում է, դրսում մարդիկ զարմանում են մեր անսահման պարզունակ և պրիմիտիվ պատկերացումների վրա:

Արդեն հասկանալի է դառնում, թե ինչու հենց մենք ցեղասպանվեցինք 1915-ին: Եվ պետք է նշել, որ դրա մեջ առաջին հերթին մեր մեղքն էր մեծ: Առանց այդ մեղքի ճանաչման, մենք իրավունք չունենք մեղադրել մյուսներին՝ թուրքերին, ռուսներին, ամերիկացիներին կամ եվրոպացիներին:

Մենք այդպես էլ չկարողացանք այս 30 տարիների ընթացքում ձևավորել ամբողջական պետություն:

Մենք այդպես էլ չյուրացրեցինք մեր պատմական անցայի դառը սխալները: Արդյունքում ժողովուրդը մնաց մտածողության հին կարծրատիպերի մեջ, որտեղ պետականության նույնիսկ նշույլ չկա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan