«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

«Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը ՀՀ-ում վերաբնակեցնելու է թուրքերին և ադրբեջանցիներին. քաղաքագետ

Yerkir.am-ը գրում է.

«Երբ իշխանություններն ասում են, որ մինչև տարվա վերջ  պետք է ստորագրեն փաստաթուղթ՝ հավանաբար դրա նախագիծը արդեն կա, բայց բանակցություններ այստեղ մի քիչ դժվար է ասել, որովհետև տարբերակը թելադրվում է Հայաստանին, և այս իշխանությունները պատրաստ են ուղղակի թելադրված տարբերակը ընդունել։ Նման տեսակետ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառանալով Արցախի հարցի լուծման ամերիկյան տարբերակին։

Քաղաքագետը նշեց, որ դա պարտադրված է Բաքվի կողմից․

«Ամերիկյան տարբերակը, դա խոշոր հաշվով, նույն բրյուսելյան տարբերակն է, որովհետև Բրյուսելում բանակցությունները այս տարբերակի շուրջ էին։ Կա նաև ռուսական տարբերակը, որը դեռ ամփոփած չէ։ Տարբերությունը հետևյալն է, որ ռուսական տարբերակում Արցախի հետաձգված կարգավիճակ կա, իսկ արևմտյան տարբերակում Արցախի հետաձգված տարբերակ չկա։ Այս տարբերակը ես չեմ տեսել, բայց ինչքան գիտեմ արդեն հայտարարվել է, որ մինչև տարվա վերջ պատրաստ են ստորագրելու, որը չի ենթադրում Արցախի որևէ կարգավիճակ։ Արևմուտքում կարելի է ասել միայն Ֆրանսիան ունի հատուկ դիրքորոշում այս տեսանկյունից, բայց հեղինակությունն ու ուժը բավական չեն , որպեսզի ազդեն ընդհանուր քաղաքական որոշման վրա»,- նշեց Հրանտ Միքայելյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը գնում դեպի Արևմուտք, քաղաքագետն ասաց․ «Այս իշխանությունները դա միշտ ուզեցել են, և իրականում երբեք չեն թաքցրել։ Առաջ Արևմուտքը իր կողմից հետաքրքրություն չէր արտահայտում, իսկ այժմ Արևմուտքը լցրել է տարածաշրջանում ռազմավարական վակուումը, որը ստեղծվել է Ռուսաստանի պասիվացմամբ, թուլացմամբ, լարվածությամբ այլ ճակատներում, մասնավորապես՝ ուկրայինական ճակատում։ Այս իրավիճակից օգտվելով, Արևմուտքը փորձում է դուրս գալ Ռուսաստանի դեմ, որի ներկայությունը այս տարածաշրջանում միայն Հայաստանում է մեծ, դրա համար էլ հենց Հայաստանի նկատմամբ է ակտիվացել»։

Խոսելով դրա հետևանքներից` քաղաքագետը նշում է, որ Արևմուտքը մեզ ոչ մի օգուտներ չի կարող տալ, օգուտ կարող է ստանալ միայն Արևմուտքը․

«Եթե Հայաստանը իսկապես փորձի աշխարհաքաղաքական ճամբար փոխել, ապա Ռուսաստանը կդադարեցնի Հայաստանին արտաքին աջակցություն տրամադրելը, իսկ այս բացը Արևմուտքը չի լրացնելու։ «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կարող է ժամանակավորապես պասիվացնել Ադրբեջանի ագրեսիան, բայց ոչ շատ երկար, որովհետև Ադրբեջանը ունի շատ լայն օրակարգ, որը նախատեսում է Հայասանում թուրքերին և ադրբեջանցիներին վերաբնակեցում և այլն։ Այդ օրակարգը շատ ավելի լայն է, և մեծ հաշվով Ադրբեջանը չի ընդունում հայկական պետականությունը։ Եթե Հայաստանը դրան չի ընդդիմանալու, ապա այս բոլոր հետևանքները տեղի են ունենալու. այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ այս իշխանությունները դրան պատրաստ չեն»։

Հարցին՝ Բաքվի պայմաններով փաստաթղթի ստորագրման դեպքում ի՞նչի առաջ կկանգնի Հայաստանը, նա նշեց․

«Հայաստանը կկանգնի Արցախի վերջնական կորստի առջև։ Դա լինելու է առաջին փուլը։ Բայց իհարկե Բաքուն դրանով չի կանգնելու, Հայաստանից տարածքներ են պահանջելու, դրանից հետո փորձելու են ամրագրել Հայաստանում վերաբնակեցումը թուրքերի և ադրբեջանցիների համար։ Փորձելու են ճանապարհային տեսանկյունից ամբողջությամբ վերահսկել Հայաստանը»։

Քաղաքագետը կարծում է, որ Սոչիում նախատեսվող հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի,  քանի որ Բաքուն ընդդիմանում է ռուսական կողմից ներկայացված փաստաթղթին, այդտեղ կա Արցախի հետաձգված կարգավիճակ, որը Բաքվին ձեռնտու չէ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan