Զատուլինին «ոչ ցանկալի անձ» ճանաչելն ուղղված է ընդդեմ հայ ժողովրդի. Ռուսաստանի հայերի միություն
Դիտել նաև
«Ճանապարհ է հարթվում հետագա զիջումների համար»․ Զատուլին
Հայաստանին ԵՄ հրավիրելու նպատակը Երևանի «վերակողմնորոշումը ամրացնելն» է. Կոնստանտին Զատուլին
Զատուլինը մեկնաբանել է Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու դեպքը
Զատուլին. Փաշինյանը ճարպիկ մանիպուլյատոր է. դա միակ բանն է, որ նա կարող է անել
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմակայանները՝ հույս ունենալով դրանք փոխարինել արևմտյաններով. Զատուլին
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերանայել իր որոշումը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին երկիր մուտք թույլ չտալու մասին։ Այս մասին ասվում է ՌՀՄ տարածած հայտարարությունում։
«ՌՀՄ ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների հայտարարությունը՝ համարել Զատուլինին «ոչ ցանկալի անձ» Հայաստանի Հանրապետությունում, գնահատում է իբրև քայլ, որն ուղղված է ընդդեմ հայ ժողովրդի, որի պատմության մեջ ընդմիշտ ոսկյա տառերով գրված է Զատուլինի անունն իբրև արդարության խորհրդանիշ, Հայաստանի և Արցախի շահերի պաշտպան և 1995 թ-ին ՌԴ Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի հեղինակ», - ասված է հայտարարությունում։