Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանն Արեւմուտք տանի. «Комсомольская правда»

Այն, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը փորձելու են օգտագործել բարդ պահը եւ խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար նախկին Միության ամբողջ պարագծում, հասկանալի էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ամենասկզբից։

Թերեւս,  այս առումով ամենահարմարը ղարաբաղյան քեյսն է։ 2020թ. 44-օրյա պատերազմից (պատերազմը դադարել է բացառապես շնորհիվ Պուտինի միջնորդական ջանքերի) եւ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո Ղարաբաղում, թեկուզ փուխր, բայց խաղաղություն է տիրել։ Փոխհրաձգությունները եւ տարբեր մասշտաբի միջադեպերը, որոնք տեղի էին ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, ակնհայտորեն ընթանում քաղաքական ճնշման տրամաբանությունում՝ բանակցություններում արդյունքների հասնելու համար, գրել է «Комсомольская правда»-ն։

Բայց, դատելով ըստ ամենայնի, արդեն տեսանելի ապագայում վաղեմի հակամարտության պատմության մեջ նոր շրջադարձ է նշմարվում։

Հոկտեմբերի 10-ին ռուսական թելեգրամ-ալիքներից մեկում հրապարակվել է հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ այսպես կոչված վաշինգտոնյան փաստաթուղթը։ Փաստաթուղթը արեւմտյան միջնորդական առաքելության արդյունքն է եւ, համաձայն տարբեր աղբյուրների, բրյուսելյան եւ փարիզյան բանակցություններից, ինչպես նաեւ Վաշինգտոնում արտաքին գործերի նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո համարվել է ընդունելի թե՛ Ալիեւի, թե՛ Փաշինյանի կողմից։

Դատելով  փաստաթղթի բովանդակությունից՝ դրա ստորագրման դեպքում կիրականացվեն միջպետական սահմանների վերջնական սահմանազատման աշխատանքներ, կսկսվեն այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի (արագընթաց մայրուղի, որը պետք է արեւելյան Ադրբեջանի շրջանները Հայաստանի տարածքով կապի Նախիջեւանի հետ) շինարարության աշխատանքները։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է նշանակի մի ինչ-որ «պաշտոնական ներկայացուցչի», որը Ղարաբաղի հայերի այդօրինակ ներկայացուցչի հետ պետք է քննարկի եւ լուծի վերջինների անվտանգության եւ իրավունքների հետ կապված հարցերը։ Որեւէ կարգավիճակ Ղարաբաղի հայերի, առավել եւս՝ չճանաչված ԼՂՀ-ի համար նախատեսված չէ։

Հետաքրքիր է, որ այս փաստաթղթի հրապարակումն առայժմ բողոքի շարժման ոչ մի բռնկում ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում չի առաջացրել։ Չէ՞ որ հասկանալի է, որ իրականում դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի լիակատար անցում ադրբեջանական իրավասության ներքո, իսկ որեւէ «պաշտոնական ներկայացուցչի» ֆորմալ լինելն ադրբեջանցիները չեն էլ թաքցնում. դեռեւս բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւը նորից հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանց հետ վարվելու են այդ երկրի Սահմանադրությանը համապատասխան։ Հասկանալի է, որ շուտով Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա։

Եթե գործող հայկական իշխանությունը համաձայնի ընդունել այս փաստաթուղթը (մեր աղբյուրները Հայաստանի կառավարությունում հավաստիացնում են, որ Փաշինյանը վստահ է դրա շուտափույթ ստորագրման անհրաժեշտության մեջ), ապա դա կդառնա Անդրկովկասում տեկտոնական շարժի կատալիզատոր։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտություն ստորագրող Հայաստանին, որը կկորցնի Ղարաբաղը եւ, իբր, դրանով իսկ կազատվի գոյաբանական սպառնալիքներից, պետք չեն լինի ոչ ռուսական ռազմակայանը Գյումրիում, ոչ ռուս խաղաղապահները Ղարաբաղում։ Ավելի քան հասկանալի է, որ հենց սա էլ արեւմտյան մջնորդների իսկական նպատակն է։

Կգնա՞ արդյոք դրան Փաշինյանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական հանրույթի մեծ մասի կարծիքով՝ նա դա կանի օպերատիվ կերպով եւ առանց խղճի խայթի. մինչեւ իշխանության գալը նա հանդես էր գալիս որպես համոզված արեւմտամետ եւ ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու կողմնակից։ Արդյոք՞ դա հուզումներ կառաջացնի Հայաստանում եւ Ղարաբաղում։ Ամենայն հավանականությամբ՝ այո։ 2021թ. ընտրություններում Փաշինյանը պահպանեց իշխանությունն արդարացի աշխարհի, Ղարաբաղը հայկական պահելու եւ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքն ամրապնդելու կարգախոսներով։ Հայ ընտրողը, որի համբերությունը եւ հանդուրժողականությունը Փաշինյանի անհաջողությունների հանդեպ անսահման են թվում, նրան այդպիսի մանդատ չի տվել եւ կարող է հիշեցնել վարչապետին բոլոր փորձանքները, որոնք տեղի են ունեցել անցած չորս տարիներին։

Բացի այդ, հազիվ թե հայերը մոռացած լինեն նորագույն պատմության դասերը եւ հաստատ հիշում են, թե ինչ կարող է պատահել, երբ մենակ ես մնում՝ անվտանգության չլուծված խնդիրներով՝ Վաշինգտոնի «ազնիվ խոսքի» ներքո։

News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan