Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Դիտել նաև
Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը
Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում
Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժություններին
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը Հայաստանն է. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» խորագրով զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ «Զորավարժությունների ընթացքում ռազմավարական նշանակության տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանությանն ուղղված խնդիրներ են իրականացվելու»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։
Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 28-ը․ դրանց նպատակը համարվում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդումը։