Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

Արևմտյան տարբերակով խաղաղության պայմանագիրը չի բխում Արցախի և ՀՀ-ի շահերից․ այդ օրակարգով հանձնվում է Արցախը․ Մետաքսե Հակոբյան

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքի» հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իրենց համար ակներև է հայաստանյան իշխանության հակառուսական բոլոր քայլերը։

— Երբ Ադրբեջանը փորձում է ինչ-որ սադրանքի գնալ Արցախի ուղղությամբ, շատ

լավ հասկանում ենք, որ հիմնականում նրանց քայլերն ուղղված են ռուս խաղաղապահների դեմ, որպեսզի միջազգային տարբեր հարթակներում ցույց տան, թե՝ տեսեք, չեն կարողանում իրացնել իրենց գործառույթները, ուստի՝ իրենց մնալն այդտեղ ավելորդ է: Իսկ դրան հակառակ գործողություններ կամ խոսք Հայաստանի իշխանությունների կողմից չկա: Դեռ մի բան էլ ժամանակ առ ժամանակ իշխանական թևի պատգամավորներից և անձամբ Նիկոլ Փաշինյանից լսում ենք հակառուսական հայտարարություններ: Նրանք փաստացի ներկայացնում են, որ եթե Արցախում ինչ-որ խնդիր կա, ուրեմն՝ ռուս խաղաղապահն է մեղավոր ու սխալ, այսինքն՝ իրենք կոնկրետ թիրախավորում են: Եվ այն, ինչ հրապարակվեց Ռուսաստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում, ևս ուղղված էր ռուսների դեմ: Հասկանալի է, թե ինչին է միտված այս ամենը: Օրակարգում խաղաղության պայմանագիր կնքելն է, ինչի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունն իր ուղղումներն է ունենալու կամ արդեն իսկ ունի, առավել ևս, որ ռուս խաղաղապահն արդեն Արցախում է և չի էլ պատրաստվում գնալ դեռևս շատ երկար ժամանակ: Իսկ սա անհանգստացնում է Արևմուտքին, Թուրքիային և Ադրբեջանին, ինչի համար ճնշումները նրանց կողմից ուժգնանում են Հայաստանի իշխանությունների վրա: Մինչդեռ այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում են ստորագրել արևմտյան տարբերակով, բացարձակ չի բխում Արցախի, ինչպես նաև Հայաստանի շահերից: Այդ օրակարգով ուղղակի հանձնվում է Արցախը, ինչին, կարծես թե, դեմ չեն Հայաստանի իշխանությունները: Բայց չի կարող լինել որևէ փաստաթուղթ, որտեղ հստակ գրված չլինի, որ խաղաղության այդ պայմանագրի հետ որևէ առնչություն չի ունենալու Արցախի Հանրապետությունը, իսկ կարգավիճակի հարցը մնալու է բանակցային փուլում, այսինքն՝ դեռ որոշված չէ:

— Բայց այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան և արցախյան իշխանությունների միջև անգամ այս հարցում հակադրություն չկա: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— Այստեղի իշխանություններն Արցախում անգամ հրապարակային խոսում են այն կարմիր գծերի մասին, ինչի մասին նաև մենք ենք խոսում:Ամեն դեպքում,ցույց են տալիս, որ նույն պատկերացումներն ունեն, ինչ որ մենք, բայց բավական է` ինչ-որ հանդիպում լինի Նիկոլ Փաշինյանի հետ, կարծես, ինչ-որ կտրուկ փոփոխություն է լինում իրենց պահվածքում և տեսակետներում: Բայց սա էլ մեզ համար նորություն չէ: Ինչպե՞ս եկավ Արայիկ Հարությունյանն իշխանության, իհարկե, Նիկոլ Փաշինյանի մեծ օգնությամբ, բազմաթիվ ընտրակաշառք բաժանվեց, ճնշումներ եղան բնակչության վրա, և վախի մթնոլորտում նա ընտրվեց Արցախի նախագահ: Արայիկ Հարությունյանը լավագույն տարբերակն էր Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև դեռևս մինչև ընտրություններն Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր բառի հետ, ստորակետի ճշտությամբ համաձայն է: Որևէ բան չի փոխվել, սա մենք տեսանք 44-օրյա պատերազմի, հետագա գործողությունների ժամանակ: Պարզապես, երբ Արցախում հանրային ճնշում է լինում, և իշխանությունները հասկանում են, որ ժողովուրդն ու ընդդիմադիր դաշտն իրենց դեմ դուրս կգա, և իրենք այդ ճնշմանը պարզապես չեն կարող դիմանալ, այդ ժամանակ սկսվում է այլ գործելաոճ: Ամեն դեպքում, վերջերս Արցախի անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարությունը, կարծում եմ, տեղին էր, նորմալ էր, ճիշտ էր, Արցախին վայել էր: Համենայնդեպս, այդ դիրքորոշմամբ՝ նշանակում էր հակադրվել ՀՀ իշխանությունների պահվածքին և գործելաոճին: Հուսանք՝ կպահվի այդ դիրքորոշումը, և Արցախի իշխանությունները կամակատարից կվերածվեն գործուն իշխանության ու կփորձեն իրենց հնարավոր ռեսուրսներն օգտագործել: Իրականում Արցախի իշխանությունները միանշանակ կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանությունների վրա, իրենք դրա ե՛ւ իրավունքն ունեն, ե՛ւ հնարավորությունները:

— Այս առումով նկատո՞ւմ եք, որ Արցախից կան Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն ունենալու փորձեր:

— Չեմ կարծում, առավել ևս, որ արդեն բավականին երկար ժամանակ է` Հայաստանի և Արցախի կառավարությունների, օրենսդիր մարմինների միջև որևէ շփում չկա բառիս բուն իմաստով: 2018-20 թթ.-երին ձևական կողմը պահվում էր, չնայկած որևէ կոնկրետ քայլեր չէին արվում, բայց 2020 թվականից այս կողմ, ընդհանրապես չկա երկխոսություն, նկարվելու համար որոշակի ձևական բաներ լինում են, բայց դրանք որևէ հետևանք կամ արդյունք չունեն: Սա զուտ արվում է հանրության մոտ երբեմն ինչ-որ տպավորություն թողնելու համար: Այսօր կա միայն կոնկրետ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան «դուետ», որն էլի հավասար գործընկերային չէ: Որքանով հարմար է իրենց, այդքանով է տեղեկացվում Արցախի նախագահը տեղի ունեցող գործընթացների մասին: Ինչ վերաբերում է վերջին հանդիպումներին, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի արդյունքը, համենայնդեպս, ես որևէ փոփոխություն չեմ տեսնում: Պետք է գիտակցենք, որ որևէ փոփոխություն կարելի է ակնկալել միայն ժողովրդական լայն համախմբման դեպքում, անհատներն այլևս ի վիճակի չեն որևէ բան փոխել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan