Կիևին զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ին մոտեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման․ Զախարովա

Դիտել նաև
«Դա Ռուսաստանի գործը չէ». ԵՄ ԱԳ խոսնակը՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին
Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ
Զախարովան «աբսուրդ է» որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՌԴ ներկայությունը վտանգ է ՀՀ-ի համար. Տեսանյութ
Հայկական կողմի հղումը Ալմաթիի հռչակագրին հիմնապես փոխում է բանակցային գործընթացը. Զախարովա
Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը. Պեսկով
Կիեւին զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ին մոտեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ դաշինքի երկրները՝ կարծես մրցակցելով միմյանց հետ, շարունակում են Կիեւին մատակարարել զենք ու զինամթերք, ինչպես նաեւ հետախուզական ու մարտական զենքեր։ Այս ամենը, նրա խոսքով, ՆԱՏՕ-ին մոտեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման վտանգավոր գծին։ Զախարովան նշել է, որ Ուկրաինային տրամադրվող արեւմտյան երկրների ընդհանուր օգնությունը գերազանցել է 42 միլիարդ դոլարը, ավելի քան 28 միլիարդ դոլար հատկացրել է ԱՄՆ-ն։
Աղբյուր՝ news.am