Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Ինչո՞ւ է Թուրքիան հրապարակավ ցուցադրում իր «հիացմունքը» Նիկոլ Փաշինյանի հասցեին

Այն, որ Թուրքիան հիացած է Նիկոլ Փաշինյանի գործունեությունով գիտենք բոլորս: Թուրքիայի ոչ մի պաշտոնապես հաստատված գործակալ չէր կարող հասնել Հայաստանում այն «հաջողություններին», Թուրքիայի շահերի տեսանկյունից, ինչին հասավ Նիկոլ Փաշինյանը այս վերջին չորս տարվա ընթացքում:

Փաշինյանին հաջողվեց փոխել Հայաստանը ամբողջովին: Նա կարողացավ կործանել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների 70 տոկոսը: Արցախի բնակչությանը դրեց ցեղասպանության վտանգի առաջ: Վերջապես կասկածի տակ է դրել Հայաստանի բուն գոյությունը:

Թե ինչպես նրան «հաջողվեց» կատարել բոլոր այս քայլերը, դա առանձին վերլուծության թեմա է:

Նա շարքային գավառական ավանտյուրիստից վերաճել է միջազգային դասի հակահայկական և հակապետական գործչի: Այն, որ միայն ինքը չէ մեղավոր այս իրավիճակի համար, նույնպես հասկանալի է:

Հետփաշինյանական Հայաստանում պատասխանատվության են կանչվելու նրա գրեթե ողջ շրջապատը:

Բայց այսօր մենք այլ հարց ենք ուզում վերլուծել:

Ինչու՞ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Իբրահիմ Քալընը որոշեց հրապարակավ «հիանալ» Փաշինյանով:

Պետք է նշել, որ իր այդ մեսիջը ուղղված էր ոչ թե հայ հանրությանը, այլ երրորդ կողմին:

Բանն այն է, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային այսօր հակադրվում է հիմնականում Իրանը: Եթե չլիներ Իրանի գործոնը, Ադրբեջանն արդեն վաղուց էր գրավել Սյունիքը: Թուրքիային խիստ գրգռում է Թեհրանի այս պահվածքը: Եթե չլիներ Իրանի այս պահվածքը միգուցե նաև չլիներ Հայաստանի պետականությունը ներկա վիճակում: Քանզի, եթե Ադրբեջանին հաջողվեր գրավել Սյունիքը, ապա Երևանյան մարզ դարձած Հայաստանը այլևս ոչ մեկին հետաքրքիր չէր լինի: Որից հետո, կդրվեր Երևանից հայերի զանգվածային արտագաղթը կազմակերպելու խնդիրը: Հենց այս ծրագիրն են ուզում իրականացնել Անկարայում: Բնականաբար, այն պիտի իրականացվի ֆորմալ տեսանկյունից, Ադրբեջանի միջոցով:

Բայց,  ինչպես նշեցինք, միակ խոչընդոտը մնացել է Իրանը: Այդ իսկ պատաճառով էլ Հայաստան են այցելում բարձրաստիճան ամերիկյան պատվիրակությունները: Սրանց միակ նպատակը՝ թույլ չտալ, որ հայ-իրանական հարաբերությունները բարձրանան և դառնան ռազմավարական բնույթի:

Այսինքն, ամերիկացիները Երևանից պահանջում են առնվազն չխորացնել հայ-իրանական հարաբերությունները միայն օդի մեջ խոսք տալով, թե իբր իրենք «զանգի» մակարդակով  կկարողանան կանգնեցնել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ:

Փաշինյանն իր բացառապես նեղ անձնական պատճառներով արդեն համաձայնվել է ամերիկացիների պահանջների հետ:

Հենց դրա պատճառով էլ Էրդողանի խորհրդականն իր հիացմունքն է ցուցադրում առ Փաշինյան. Դրանով մեսիջ ուղարկելով Թեհրանին, որ Հայաստանը փաստացի համաձայնվել է թուրք-ադրբեջանական պահանջների հետ, ամերիկացիների միջնորդությամբ:

Եթե Փաշինյանի տեղը լիներ պաշտոնապես Թուրքիայի գործակալը, ապա  նույնիսկ նա ռիսկ չէր կատարի նման հակահայկական և հակապետական պահվածք դրսևորել:

Իսկ մեզ բոլորիս համար, իսկական խայտառակություն է այս իրավիճակը հանդուրժելը: Արդեն ողջ աշխարն է ծիծաղում մեզ վրա: Դրսում ապշած են մեր հանրության այսպիսի պահվածքի համար:

Բայց դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan