Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. սա խաղաղության պայմանագրի հիմքն է. Բայրամով

Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի շուրջ։ Սա խաղաղության պայմանագրի հիմքն է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի հետ կապված, հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման տարբեր ոլորտների շուրջ։

Բայրամովը նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբում բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի հիման վրա կարևոր է գործնական աշխատանք սկսել հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Նա ասել է, որ արդեն ստեղծվել են սահմանազատման հանձնաժողովներ, այս պահին երկու հանդիպում է կայացել։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել երրորդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan