Արցախի իշխանությունները Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը համարու՞մ են «օկուպացիոն զորքեր». 3 հարց Ղարաբաղի ղեկավարությանը

Դիտել նաև
Սասուն Միքայելյան․ երկաթի վաճառականը և Վազգենին եռակի ուրացողը
Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել․ Արմեն Պետրոսյան
Խի՞, որ ռուսներն ուզեն, Լաչինի միջանցքը չե՞ն բացի․ ինձ չի թվում, որ Լաչինն առանց ռուսների ա փակվել. Սասուն Միքայելյան. Տեսանյութ
Ադրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, հնարավո՞ր է ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Այս ամենն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ փաստաբան
Ցավով պետք է փաստենք, որ անգամ 2020 թվականի պատերազմը, ինչպես նաև մեզ մոտեցող նոր պատերազմի ակնհայտ սպառնալիքը չփոխեցին ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ղեկավարության պահվածքը։ Եվ եթե արդեն սովոր ենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կառավարությունում հավաքում է մարգինալ հակառուսական «կուսակցությունների» ներկայացուցիչներ, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարկ է համարում խորհրդակցել միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ապա նորությու՞ն է այն, որ Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպում է ահաբեկչական բնույթի հակառուսական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ռուս խաղաղապահներին համարում են «օկուպացիոն զորքեր»։
Հոկտեմբերի 13-ին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հետ միասին Ղարաբաղից ժամանած պատվիրակությանն անտեսեց, Արցախի խորհրդարանի ղեկավարն ավելի լավ բան չգտավ, քան հանդիպել Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչների հետ, որոնք բացահայտորեն Ռուսաստանին Հայաստանի թշնամի են անվանում և ասում, որ Արցախում եղած, խաղաղապահ զորախումբը «օկուպացիոն»: Ավելին, հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ասվում է, որ Բևեռի անդամները «կարևոր» են համարում արևմտյան ռազմական և հումանիտար ներկայությունը Ղարաբաղում։
Այս առումով կան հարցեր Ղարաբաղի ղեկավարությանը և անձամբ խորհրդարանի ղեկավարին.
1. Դուք նո՞ւյնպես «օկուպացիոն» եք համարում ռուսական ռազմական ներկայությունը Ղարաբաղում։
2. Դուք նույնպես կարծում եք, որ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում պետք է փոխարինվի արեւմտյան հումանիտար եւ ռազմական ներկայությամբ։
3. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ իրենց քաղաքականությամբ և թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական գործընկերների ոչ ադեկվատ ընտրությամբ կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի ապագան և անվտանգությունը։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից