Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, բայց պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար. Պապիկյան
Դիտել նաև
Պապիկյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ
Փաշինյանի «խաղաղության» ճառերի նոր զոհերը. ադրբեջանական թուրքերը կրակում են Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ
Նախկինից պրծան, հայտնի են նոր մեղավորները. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ
Պապիկյանի ու Փաշինյանի ղեկավարած բանակում էլի 1 զոհ. զինվորը ձյան տակ է մնացել ու մահացել
Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, բայց պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այդ 25 օրից 21-ն է իրական ծառայությունը, մնացածը կազմակերպական հատվածն ապահովելու համար է: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Մենք ընձեռելու ենք հնարավորություն ընտրել ժամկետը»,-ասաց նախարարը:
Աղբյուր՝ News.am