«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են

Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է խիստ վտանգավոր փուլ

Ղրիմի կամուրջի պայթյունից հետո ռուսական հանրության մեջ առաջացավ մեկ հարցադրում, ե՞րբ պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսի այն պատերազմը, որի մասին նա ակնարկել էր տևական ժամանակ առաջ: Հիշեցնենք, որ այն ժամանակ, Պուտինը հայտարարել էր, թե «…Ռուսաստանը դեռ լուրջ պատերազմ չի սկսել...»: Թե ի՞նչ նկատի ուներ նա, դժվար է պատկերացնել: Ուկրաինական այսօրվա քաղաքների քաղաքացիական  ենթակառուցվածքների ռմբակոծությունները կարող են լինել այդ խոստման սկիզբը: Պուտինի շրջապատին մոտ կանգնած մի մասը կարծում է, որ Մոսկվան պիտի օգտագործի Ուկրաինայում, այսպես կոչված, տակտիկական միջուկային զենքը: Հիշեցնենք, որ իր արսենալում, Ռուսաստանում   առկա են  մոտ 2000 միջուկային գլխիկներ, որոնց հզորությունը կազմում է 10-ից մինջև 100 կիլոտոն:

Համեմատության համար հիշեցնենք, որ 1945-ին Հերոսիմայի վրա ամերիկացիները գցեցին ընդամենը մեկ 21 կիլոտոն հզորություն ունեցող ատոմային ռումբ: Իսկ Նագասակիի վրա գցվեց 15 կիլոտոն հզորություն ունեցող ռումբ:

Այդ ատոմային զենքերի կիրառումից անմիջապես հետո այդ քաղաքներում սպանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Իսկ հետագայում այդ ռումբերի ազդեցության պատճառով մահացածների քանակը հասավ  հարյուր հազարների:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այսօր Մոսկվան որոշի կիրառել այդ հզորությամբ զենքն Ուկրաինայում:

Պետք է նշել, որ Արևմուտքը արդեն ակնարկում է, որ նման սցենարի զարգացման դեպքում ինքը պատասխան հարվածով հանդես չի գա: Պատճառաբանելով դա այն հանգամանքով, եթե Արևմուտքը հարվածի նույն զենքով Ռուսաստանին, ապա վերջինս պատասխան հարվածով հանդես կգա արևմտյան երկրների վրա:

Հիշեցնենք, որ  Ռուսաստանում այսօր առկա է, բացի 2000 «փոքր» հզորություն ունեցող գլխիկներից, մոտ 2500 միջուկային գլխիկներ, որոնց հզորությունը կազմում է 500-ից մինջև 800 կիլոտոն: Մոտավորապես նույն քանակի միջուկային գլխիկներ ունի նաև ԱՄՆ-ն:

Այսինքն, հիպոթեթիկ Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր պատերազմի դեպքում, ողջ երկրագունդը կարող է ոչնչացվել, եթե օգտագործվեն այդ պաշարների  ընդամենը 10 տոկոսը:

Հասկանալի պատճառով ոչ Մոսկվայում, ոչ էլ Վաշինգտոնում պատրաստ չեն իրար դեմ պատերազմ սկսել: Այդ իսկ պատճառով էլ, նույնիսկ եթե Մոսկվան կիրառի «փոքր» հզորության միջուկային զենքեր, Արևմուտքից պատասխան չի ստանա: Սակայն դրանից հետո, Պուտինի վարկանիշը կարող է սրընթաց անկում ապրել նույնիսկ այն երկրներում, որտեղ այսօր Ռուսաստանի հանդեպ վատ չեն վերաբերվում: Օրինակ, Հնդկաստանում, Միջին Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, և այլն:

Տպավորություն է ստեղծվում, որ ոչ միայն Պուտինի շրջապատում, այլև Արևմուտքում կան շրջանակներ, որոնց շահավետ է, որ Մոսկվան գնա նման ռադիկալ քայլի:

Ինչ վերաբերվում է Ուկրաինային, ապա վերջինս դարձել է այն աշխարհաքաղաքական պայքարի հարթակը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը փորձում են լուծել իրենց խնդիրները:

Պարզ է միայն մեկ բան, եթե այդ մրցակցությունն անցնի կարմիր գիծը, ապա գործընթացները կարող են ընթանալ անկանխատեսելի ճանապարհով և նոր միջուկային պատերազմի հնարավորությունը կարող է խիստ մեծանալ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan