Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերը խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են: Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագություն է, որի իրավաքաղաքական  պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:

            Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականը առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանությունները անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ: Մասնավորապես.

  1. Զազրելի է Հայաստանը ներկայացնող անձի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն աղերսելով Ադրբեջանից քարտեզ խնդրելը, իր ընտանեկան թերթով Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական պահանջների, ինչպես նաև դաշնակիցների վերաբերյալ տեղակատվական արտահոսքի կազմակերպումը, որով զուգահեռաբար ահաբեկում է հանրությանը և փորձում ստեղծել անելանելիության զգացում և քաոս: Սա այն դեպքում, երբ այս վիճակի ստեղծման թիվ մեկ պատասխանատուն ինքն ու իր քաղաքական խմբակն են: Խմբակցությունը որոշեց այս հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հայտարարության առնչությամբ հանդես գալ առանձին հրապարակմամբ:
  2. Դաշնակիցների վերաբերյալ իրարամերժ և սպառազինություն ձեռք բերելու անկարողության վերաբերյալ վտանգավոր հայտարարություններով, զինված ուժերի թուլացման պատճառ դարձած օրենսդրական և գործադիր նախաձեռնություններով, բանակին ժողովրդային աջակցության մերժման վարքագծով, արտաքին սպառնալիքներին դիմագրավելուն կոչված երկրի ռազմաքաղաքական և ռազմարդյունաբերական համակարգը ակնհայտ անգործունակ դարձնելով, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար կենսականորեն անհրաժեշտ ներազգային համերաշխությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ջարդելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը կանխամտածված կամ ակամայից օժանդակում է Հայաստանի թշնամիներին և արտաքին աշխարհում նպաստում հակահայ մթնոլորտի ձևավորմանը:
  3. Վերը նշված վարքագծին զուգահեռ կեղծ խաղաղասիրական թեզեր հրապարակ նետելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը չի անդրադառնում հանգամանքին, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը ձեռք է բերվում վերոնշյալ համարժեք երաշխիքներով, որոնք ներկայումս պետք է լինեն Հայաստանի իրական օրակարգի հարցեր:

                   Խմբակցությունն անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել: Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները, քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունը իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի: Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը: Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը:  Հետևաբար այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները: Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից: «Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները: «Հայաստան» խմբակցությունը դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը:

                   Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով:

                   Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը:

«Հայաստան» խմբակցություն 04.10.22թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan