«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

«Կարճ ասած»․ Հայաստանին բաժին է ընկել ամենադաժան թշնամին ու ամենաթույլ իշխանությունը. Տեսանյութ

Yerevan.today -ը գրում է.

Հայաստանում ամենօրյա կտրվածքով հայտարարում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացման անհրաժեշտության մասին, չնայած որ պատերազմական վիճակում ենք։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը այստեղ վտանգներ է տեսնում և դեմ է բացմանը։ Իհարկե՝ կան անձինք, որոնք ասում են մեր հարևան եղբայրներն են և այլն․ այդ մարդիկ թեև քիչ տոկոս են կազմում, սակայն, ցավոք, հիմնականում իշխանության մեջ են։ Բայց եկեք միասին կարճ անդրադարձ կատարենք՝ ինչ են ուզում Ադրբեջանն ու Թուրքիան մեզանից։

Ադրբեջանի ամենամոտակա պլանն է՝ Զանգեզուրի միջանցք, Հայաստանից տարածքների հանձնում՝ սահմանազատում ու սահմանագծում անվան տակ, անկլավ կոչած հայկական գյուղերի ու հողերի հանձնում, Արցախը ամբողջությամբ ընդունել Ադրբեջանի տարածք, հրաժարվելով որևէ կարգավիճակի մասին խոսելուց։ Ի՞նչ է ուզում հեռահար նպատակով․ ուզում է հասնել Երևան, վերցնել Սյունիքը, Սևանը և այլն։ Ալիևը գուցե անուղակի, սակայն շատ պարզ, առանց թաքցնելու ասում է՝ ուզում եմ հայեր չլինեն ու այդ մասին նաև ուղերձ հղեց սարսափելի գնդակահարության տեսանյութով։

Ի՞նչ է ուզում Թուրքիան։ Թուրքիան իր բանագնացի միջոցով Ռուբինյանին ասել է, որ ուզում է Հայաստանի հետ սահմանը ճշգրտել, ուզում է Հայաստանը մոռանա ցեղասպանության հարցը, հողային պահանջները՝ Արևմտյան Հայաստանի մասով, երբեք չբարձրաձայնի, ուզում է, որ Սփյուռքը չխառնվի Հայաստանի գործերին և Ցեղասպանության վերաբերյալ որևէ պահանջ չդնի, նաև պարտադիր ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը։

Այս երկուսը իրենց ուզածին հասնելու քայլեր անում են, բարձրաձայնում են ու գնում են այդ ճանապարհով։

Ի՞նչ է ասում ու անում Հայաստանը կամ ի՞նչ է անում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի այս պահանջներն իրականություն չդառնան։ 1998-ից մինչև 2018 թվականը պարզապես միջնամատ էր ցույց տալիս նրանց՝ իր դիվանագիտությամբ, իր պաշտպանությամբ, ղեկավարմամբ։ 2018-ից սկսած՝ սկսեց աղետալի քաղաքականություն։ Ասացին՝ նախկինները վատն են, թալանչի են, 800 հեկտար հող ենք կորցրել, մենք պետք է հետ բերենք, զարգացնենք, 20 տարուց՝ 6 մլն բնակչություն, աշխարհի չեմպիոններ և այլն և այլն։

Ի՞նչ տեսանք մենք ընթացքում․ մեր նպատակները մնացին ընդամենը դատարկ խոսքեր, ու  տարօրինակ զուգադիպությամբ՝ Թուրքիայի նպատակներն իրականություն են դառնում։ Նայենք չոր փաստերով․ Հայաստանի իշխանությունը վերջին անգամ ե՞րբ է Ցեղասպանության հարցը բարձրացրել։ Ավելին, Փաշինյանն ասել է՝ այդ հարցի արծարծողը Սփյուռքն է, Հայաստան պետությունը այդտեղ անելիք չունի։ Թուրքիան ուզում է, չէ՞, որ Սփյուռք-Հայաստան կապը կտրվի․ կարո՞ղ եք ասել․ թե միայն 2022 թվականին քանի սփյուռքահայի մուտք է արգելվել մեր երկիր։ Միասնական Սփյուռքը, որպես գործոն, Հայաստանից կյանքում մնում է միայն նոյեմբեր ամսին՝ դրամահավաքի օրերին։ Փողն էլ չգիտենք ինչ է լինում։ Փաստացի, ուզենալով, թե ոչ, Թուրքիայի նպատակները հայ ժողովրդի հետ կապված իրականանում են Նիկոլ Փաշինյանի օրոք, որը շատ հայրենասիրական ճառերով է եկել իշխանության։

Քիչ առաջ ասացի, թե ինչի է ուզում հասնել Ադրբեջանը։ Հայաստանը հիմա միջնամատ, իհարկե, ցույց չի տալիս, բայց ի՞նչ է անում, որ այդ ասածը չլինի։ Ներսի լսարանի համար մեր իշխանավորները հոխորտալով ասում են՝ չի լինելու էդպիսի բան, ի՞նչ միջանցք, այդ թեման փակ է՝ ցույց տալով, որ դա սկզբունքային հարց է, Նիկոլի ասած՝ կարմիր գիծ է․ ենթադրվում է, որ պայքարում է դրա համար։ Լավ, շատ լավ, բայց ի՞նչ է արել, որ այդ միջանցքը չլինի, պատրաստվե՞լ է այդ պայքարելուն։ Այդ միջանցքի մասին Ադրբեջանը խոսում է սկսած պատերազմի ավարտից․ այս երկու տարվա ընթացքում դա հնարավոր էր կանխել կա՛մ բանակցություններով, կա՛մ պատերազմով։ Բանակցությունը, ըստ ամենայնի չեն բաշարել, իսկ Ադրբեջանը եկել ու պատերազմով է ուզում, վախեցնելով, ահաբեկելով։ Իսկ որ բանակցելը չեր ստացվում, այս սցենարի մասին չե՞ն մտածել, մեր Բանակը արդյոք, պատրաստե՞լ են, զինել, կահավորել սահմանները և այլն։ Երկու տարի է չենք լսել, որ որևէ բան անի Հայաստանը, միայն հիմա, երբ պատերազմը կրկին մտել է մեր տուն, Փաշինյանը հայտարարում է՝ փող եմ տվել, զենքը չեն տալիս, ինչ-որ խողովակներով էլ տարածում են, թե Հնդկաստանից զենք ենք գնում, Հայաստանի իշխանությունը չի հաստատում, Հնդկաստանում էլ տեղյակ չեն։ Դաշնակիցներիդ հեռացրել ես, ամերիկայից մեծ «ծյոծի» ես բերել, որ դարդերդ կիսես հետը, նա երկու օրից հետ գնաց, հիմա արդեն անգլերենով թվիթներ ես անում, թե արի ինձ փրկի։ Պատերազմից հետո երկու տարի Ադրբեջանը ավելացրել է ռազմական բյուջեն, դու՝ ոչ։ Դու այդ ընթացքում բարձրացրել ես ՔՊ-ական պաշտոնյաների աշխատավարձերը, բարեխղճորեն ամեն ամիս պարգևատրել ես, գործուղումներ ես հատկացրել Բալիից Ռուանդա, Մադագասկար ու չգիտեմ ուր, բայց բանակ չես վերականգնել։ Ադրբեջանը հարձակվում է, երկու օրում տալիս ես առնվազն 200 զոհ, 10 կիլոմետր հետ քաշվում։ Ասել ես ոչ մի միջանցք չենք տալու․ հարց չկա, արի հավատամ անկեղծությամնդ, բայց ի՞նչ ես արել, որ դա չտաս, որ դիվանագիտությամբ դեմն առնես կամ զենքով, բանակով։

Հայտարարում ես, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի 5 պահանջները։ Էսօր իր թերթում վստահելի աղբուրի անվան տակ Նիկոլը գրում է (ի դեպ, հետաքրքիր է, թե վարչապետի թերթի վստահելի աղբյուրը ով կարող է լինել մի բանակցություններից, որին մասնակցում է վարչապետը) Ադրբեջանը պահանջում է ԼՂՀ պաշտպանության բանակի լուծարում։ Հայաստանը արդյո՞ք չի հայտարարել, որ այլևս զինվոր չի ուղարկում Արցախ։ Արցախի 80 հազարանոց բնակչության համար ի՞նչ պաշտպանության բանակ։ Ադրբեջանը պահանջում է ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարում էր Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ասում է՝ Ալիևը իմ հետ չի բանակցում Ղարաբաղի հարցով, ասում է՝ ես լուծել եմ այդ հարցը․ ուրեմն թող Արցախն ու Ադրբեջանը բանակցեն։ Քո պարտության տարած պատերազմում Արցախը ջախջախվել է, հիմա միայնակ թողել ես Ադրբեջանի հետ բանակցելու, էն էլ ում՝ նույն Արայիկին, ում հետ ձեռք-ձեռքի վարի տվեցիք այդ ամենը։

Ալիևն ուզում է հասնել մինչև Երևան, Փաշինյանն ասում է՝ ոչ մի միլիմետրի զիջում Հայաստանի ազգային շահերից ու տարածքից, բայց փաստացի վերադարձել է Ալեքսանդրապոլի պայմանագրին։ Տարօրինակ զուգադիպությամբ, Ադրբեջանի ցանկությունները իրականություն են դառնում, չնայաց այդ ամենը ժամանակին, թե՛ հիմա Նիկոլը կարմիր գիծ է անվանում։

Դու բոլոր խոստումներն էլ ափալ-թափալ կատարեցիր, քո գերիներին սպանում են, իրենց զինվորներին դու ասում ես շրջափակման մեջ եմ պահում, որ սովածանան, իրենք իրենց թողնեն գնան։

Նիկոլ Փաշինյանը խոսել է ավելի հայրենասեր մարդու խոսքերով, քան մյուսները, խոսել է ավելի խրոխտ, քան մյուսները, հավաքել է ավելի մեծ լսարան, քան նախկինները, բայց նա արել է այն, ինչ չեն արել մյուսները՝ թշնամին կարողանում է իր նպատակերն ու երազանքներն իրականացնել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Գուցե Հայաստանն այս ամենը արել է ու անում է չուզենալով, բայց միևնույն է՝ իրականություն են դառնում թշնամու պահանջները։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում ուղիղ խոստովանում էր՝ գնացքը մեծ արագությամբ գնում է անդունդ, ու ես չեմ կարող այն կանգնեցնել, համակերպվեք։ Այս ամենով հանդերձ, նա սարսափում է իշխանափոխությունից։ Կարծում եմ՝ էլ մեկնաբանության կարիք չկա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan