Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել 80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը․ ԱՀ անվտանգության խորհուրդ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 3-ին հրավիրել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է՝ բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ԱՀ անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտահոգված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով, վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ, հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին, հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ Վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.

Արձանագրում ենք, որ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:

Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում:

Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan