Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան
Դիտել նաև
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
«ՔՊ-ում վայնասուն է սկսվել ...». Քրիստինե Վարդանյան
Իշխանությունների լռությունը գրգռում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան (տեսանյութ)
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Արցախն իսկապես շատ ծանր է. Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Նա նաեւ հավելել է. «Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմա-ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»։