Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել

Զոհերին ու ավերածություններին Նիկոլ Փաշինյանի ընտելացրած հանրությունն, այդուհանդերձ, շոկի մեջ հայտնվեց գերիների գնդակահարության կադրերից։ Ադրբեջանցիներն այդ կադրերը համացանցում տեղադրել էին ոչ միայն հոգեբանական ճնման նպատակով։
 
Կադրերի հայտնվելու պահը հուշում է, որ դա արվել է Հայաստանի համար «կազուս բելլի»՝ պատերազմի պատճառ առաջացնելու համար։ Կամ էլ՝ հերթական անգամ Հայաստանին նվաստացնելու համար։
 
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ այդ հանցագործությունները Ալիևը հանրայնացրեց, որպեսզի ծանր վիճակի մեջ դնի հայկական կողմին։ Հաշվարկն այն էր, որ Արարատ Միրզոյանը պետք է դրանից հետո հրաժարվեր ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցելուց, ինչը Ալիևին հնարավորություն էր տալու անցնել զենքի լեզվին։
 
Միրզոյանը Բայրամովի հետ բանակցություններից չհրաժարվեց՝ ընտրելով նվաստացման ճանապարհը, բայց դա չի նշանակում, որ Ալիևը հրաժարվելու է պատերազմի մտքից։
 
Որքան էլ հիմա Հայաստանում փառատոնների, շոուների ու խաղաղության կեղծ լոզունգների ներքո փորձեն թաքցնել իրականությունը, միևնույն է ավելի ու ավելի շատ մարդիկ են տեսնում, որ մենք կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի առաջ։
 
«Խաղաղության աղավնու» դերի մեջ մտած Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ամբողջությամբ տապալվել է․ Ջերմուկը դատարկվել է, Սյունիքի դարպասները հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, Հայաստանի նոր տարածքներ են օկուպացվել, 2 օրում 200–ից ավելի զոհ ենք տվել, մեր երեխեքին գնդակահարում են մեր աչքի առաջ․․․
Հայաստանը զոհ է դառնում մեծ խաբեության։ Մեր գլխին պատերազմ ու պարտություն բերած Փաշինյանը «խաղաղության դարաշրջանի» խոստմամբ քվե կորզեց ու իր քաղաքականությամբ պատճառ է դառնում նոր՝ ավելի ավերիչ պատերազմի, քան մենք ունեցանք 44–օրյայի արդյունքում։
 
Կարո՞ղ է արդյոք մեր ժողովուրդը ևս մեկ պատերազմի կառավարում վստահել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե՝ ո՛չ։ Դա ինքնասպանություն կլինի։
 
Անգամ Նիկոլի երկրպագուները նրան պատերազմ չեն վստահի։ Նիկոլը գիտի այդ մասին, դրա համար էլ փորձում է բթացնել մեր հանրության զգոնությունը ու թմբիրի մեջ պահել որքան հնարավոր է շատ մարդու, թե բա՝ խաղաղություն եմ բերում։
 
Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը շանս չունի ապրելու։ Սա հասկանում են մեր հանրության առողջ շրջանակները։ Սա հասկանում է նաև իշխանության մեծ մասը։
 
Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է փոխել Հայաստանի դեմքը։ Ու որպեսզի Երևանը Շուշիի կամ Ջերմուկի օրը չընկնի ու միլիոնավոր մարդկանց չգնդակահարեն, մեզ նոր՝ կոնսոլիդացիա ապահովող իշխանություն է պետք՝ ազգային համաձայնության կառավարություն։ Իշխանության ներսում էլ են սկսել դա հասկանալ ու գրեթե բարձրաձայն խոսել այդ մասին։ ՔՊ–ում Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արսեն Թորոսյանի, Վիգեն Խաչատրյանի, Անդրանիկ Քոչարյանի ու նմանատիպ դեմքերի թևին առայժմ ոչ ընդգծված, բայց այդուհանդերձ հակադիր թև է ձևավորվում։
 
Մենք հիմա ճակատագրական ժամանակահատվածում ենք հայտնվել։ Մեր երկրի գլխին կախված է վերանելու և նոր ցեղասպանության զոհ դառնալու հեռանկարը։ Մեզ անհրաժեշտ է հանրային լայն համախմբում, ուժերի մեկտեղում, բացառիկ միասնականություն, մեր երկրի պաշտպանության ապահովում, որպեսզի կարողանանք իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովել։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan