Որդին չկա, տունը չկա. պատերազմում ամեն ինչ կորցրած մարդիկ չեն հավատում խաղաղությանը. Տեսանյութ
Այս պատմությունը արցախյան վերջին պատերազմում որդուն ու տունը կորցրած Առաքելյանների մասին է: Ընտանիքը ողբերգություններից աչք չի բացում: 1992-ին տեղահանվել են Մարաղայից, տուն-տեղ դրել Աղավնոյում: Այս տարվա օգոստոսին թշնամուն են թողել Աղավնոյի տունը ու ստիպված վարձով տուն գտել Էջմիածնում: Առաքելյանները իրենց միակ սեփական անկյունն են համարում որդու՝ Սասունի գերեզմանը՝ Եռաբլուրում: